Հասարակական

Երևանում 1-ամյա երեխան ընկել է 4-րդ հարկի պատուհանից

1 րոպեի ընթերցում

Երևանում 1-ամյա երեխան ընկել է 4-րդ հարկի պատուհանից

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի շենքերից մեկի 4-րդ հարկից 1-ամյա երեխայի ընկնելու դեպքի առթիվ ոստիկանությունում նշանակված է փորձաքննություն։

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

«Հուլիսի 18-ին ժամը 10։50-ին «Արաբկիր» ԲԿ-ից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 2019 թվականին ծնված երեխա։ Փոքրիկը նման վնասվածք է ստացել իրենց բնակարանի պատուհանից ընկնելու պատճառով»,- հայտնեցին ոստիկանությունից և հավելեցին, որ նշանակված է փորձաքննություն, նախապատրաստվում են նյութեր։

Բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար։

Լիլիթ Դեմուրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում