Սպորտ

Շախմատը`մտքի և կամքի ազնիվ պայքար. գրոսմայստերների շնորհավորանքը Շախմատի միջազգային օրվա առթիվ 

2 րոպեի ընթերցում

Շախմատը`մտքի և կամքի ազնիվ պայքար. գրոսմայստերների շնորհավորանքը Շախմատի միջազգային օրվա առթիվ 

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ գրոսմայստերները շնորհավորել են առաջին անգամ պաշտոնապես նշվող շախմատի միջազգային օրվա առթիվ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում հավաքականի անդամ Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն, աշխարհի թիմային առաջնության հաղթող Գաբրիել Սարգսյանը շեշտեց, որ շախմատի մտքի և կամքի ազնիվ պայքար է և համոզմունք հայտնեց, որ հենց դրանից է, որ հայերը շատ են սիրում շախմատը:

Կանանց ընտրանու անդամ, Եվրոպայի թիմային առաջնության չեմպիոն, Եվրոպայի անհատական առաջնության փոխչեմպիոն Լիլիթ Մկրտչյանը խորհուրդ է տալիս ծանոթանալ շախմատի հետ՝ տեսնելու նրա գաղտնիքներն ու գեղեցկությունը:

Հայաստանի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը շնորհավորելով շախմատասերներին՝ առանձնացրեց, որ մինչ այս օրերին աշխարհը պայքարում է կորոնավիրուսի դեմ, շախմատը բացահայտում է իր գլխավոր խորհուրդը` տարածելով համաշխարհային հանրության մեջ հավասարությունը: «Շախմատը չի ճանաչում ազգություն, մաշկի գույն, շախմատում չկա խտրականություն, և այն նպատակ ունի միավորելու մարդկանց և ժողովուրդներին»,- ասաց նա:

Հայաստանի շախմատի չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանի կարծիքով, շախմատը մարդու մեջ կարգապահություն է դաստիրարակում, հնարավորություն է տալիս արդար և ազնիվ պայմաններում պայքարել:

Աշխարհի երիտասարդների չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը շախմատը համարում է հարուստ և բազմազան խաղ, որը սովորեցնում է լինել կարգապահ և հավասարակշռված:

Հայաստանի և մի շարք երկրների նախաձեռնությամբ Միավորված ազգերի կազմակերպությունը հուլիսի20-ը միաձայն հայտարարել է Շախմատի համաշխարհային օր:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում