Սպորտ

Առցանց Օլիմպիադայի համար Հայաստանի թիմերի կազմերը հայտնի են 

1 րոպեի ընթերցում

Առցանց Օլիմպիադայի համար Հայաստանի թիմերի կազմերը հայտնի են 

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի ֆեդերացիան հրապարակում է առցանց Օլիմպիադային մասնակցող հավաքականի կազմը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց թիմի կազմում ընդգրկված ենԼևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, պահեստայիններն են Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը: Մարզիչն է Արշակ Պետրոսյանը: Կանանց թիմում կլինեն Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը: Պահեստայիններ՝ Մարիա Գևորգյան, Սուսաննա Գաբոյան: Մարզիչ՝ Զավեն Անդրիասյան:

Մինչև 20 տարեկանների ընտրանու կազմում իրենց ուժերը կփորձեն Հայկ Մարտիրոսյանն ու Աննա Սարգսյանը: Պահեստայիններ՝ Շանթ Սարգսյան, Մարիամ Ավետիսյան: Մարզիչ՝ Արտաշես Մինասյան:

Նշենք, որ թիմերը բաղկացած են 6 հիմնական և 6 պահեստային շախմատիստներից: Հիմնական կազմում պետք է լինեն 2 տղամարդ, 2 կին, 1 մինչև 20 տարեկան պատանի և 1 մինչև 20 տարեկան աղջիկ:

Օլիմպիադան կանցկացվի հուլիսի 22-30-ը:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում