ՌԱԿ-ն իր զորակցությունն է հայտնում Հայոց հերոսական բանակին և վարչապետ Փաշինյանի կառավարությանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչությունը հայտարարություն է տարածել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջնագծում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Հերթական անգամ անտեսելով միջազգային բոլոր չափանիշներն ու համաձայնությունները, Ադրբեջանը սադրանքի դիմելով, կրակ է բացել Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանի երկայնքով, թիրախավորելով Հայոց քաջարի բանակի դիրքերն ու խաղաղ բնակչության շրջանները։

Կիրակի օրն ընթացք առած ռազմական գործողություններին համապատասխան պատասխանելով և ռազմական իրավիճակն իր վերահսկողության տակ պահելով, Հայոց քաջարի բանակը հերթական անգամ ցույց տվեց հերոսական դիմադրություն ու հետ մղեց թշնամուն։

Այս զարգացումներին ի տես, Ռամկավար Ազատական կուսակցությունն իր բոլոր շրջանակներով, անդամներով և համակիրներով իր զորակցությունն է հայտնում մեր հերոսական բանակին։

Սահմանին տիրող լարված իրավիճակին առընթեր մեր կոչն է քաղաքակիրթ աշխարհի տերություններին և միջազգային կազմակերպություններին, ոչ միայն լարվածությունը կասեցնելու վերաբերյալ կոչեր ուղղելու, այլեւ ճիշտ գնահատական տալով, դատապարտելու Ադրբեջանի սադրիչ միտումները, որն ըստ երևույթին և մասնավորապես այս փուլում Անկարայի աջակցությամբ գործում է «մութ սենյակներում» պատրաստված դավադիր ծրագրերն ի գործ դնելու միտումնավոր քայլերով։

Ինչ վերաբերում է քաղաքական օրակարգին, ՌԱԿ-ն իր ամբողջական զորակցությունն է հայտնում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա գլխավորած կառավարությանը, քաջ գիտենալով, որ այս օրերի պայմաններում քաղաքական որևէ հաշվարկ, քննարկում, մեկնաբանություն կամ գնահատական անտեղի է ու անկարևոր։

ՌԱԿ-ը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, կոչ է ուղղում հայրենիքի և սփյուռքի ղեկավար բոլոր մարմիններին միակամ մնալու և զորավիգ կանգնելու Հայոց քաջարի բանակին ու հայրենի իշխանություններին։

Փառք ու պատիվ մեր դիմացկուն ժողովրդին,

Փառք ու պատիվ Հայոց Քաջարի բանակին,

Փառք ու պատիվ Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին»։

Հայերեն

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին