Քաղաքականություն

Կիպրոսի խորհրդարանի պատգամավորը դատապարտել է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի սահմանի վրա

1 րոպեի ընթերցում

Կիպրոսի խորհրդարանի պատգամավորը դատապարտել է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի սահմանի վրա

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների Պալատի պատգամավոր Կոնստանտինոս Էֆտաթյոն դատապարել է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի սահմանի, մասնավորապեսն, քաղաքացիական և ոչ ռազմական նշանակության օբյեկտների վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատգամավորը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։

«Դատապարտում ենք Ադրբեջանի հարձակումը Հայաստանի սահմանից ներս քաղաքացիական բնակչության և ոչ ռազմական օբյեկտների վրա։ Մենք խաղաղության, ազատության, կայունության և միջազգային իրավունքի գերակայության կողմնակիցն ենք»,- գրել է նա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում