Հնդկաստանում սկսել են վաճառել ադամանդներով պատված պաշտպանիչ դիմակներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Սուրատ քաղաքի ոսկերչական խանութներից մեկը կորոնավիրուսի տարածման ընթացքում սկսել է ադամանդներով զարդարված պաշտպանիչ դիմակներ վաճառել, որոնց արժեքը 2-5 և ավելի հազար դոլար է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է տեղական ANI գործակալությունը:

Խանութի սեփականատերը գործակալությանը պատմել է, որ նման դիմակներ ստեղծելու գաղափարը ծնվել է այն ժամանակ, երբ ոսկերչական սրահ է եկել մի տղամարդ և խնդրել է «յուրահատուկ» դիմակներ պատրաստել հարսի և փեսայի համար:

«Մենք մեր դիզայներներին հանձնարարեցինք ստեղծել դիմակներ, որոնք այդ հաճախորդը գնեց: Հետո նման դիմակների հավաքածու ներկայացրինք: Կան դիմակներ, որոնց պատրաստման համար դեղին ոսկի և ամերիկյան ադամանդներ են անհրաժեշտ: Դրանք ավելի քանի 1990 դոլար արժեն: Կան դիմակներ, որոնք պատրաստվում են սպիտակ ոսկուց և իսկական ադամանդներից, որոնք 5300 դոլար արժեն»,-նշել է ոսկերչական խանութի սեփականատերը:

Նրա խոսքով՝ դիմակների հիմք հանդիսացող կտորը համապատասխանում է պաշտպանիչ դիմակի պատրաստման նորմերին: Ադամանդներն ու ոսկին, որոնք օգտագործվում են, հաճախորդի ցանկության դեպքում կարելի է հանել և դրանցից այլ զարդեր պատրաստել:

Պատրաստեց Անժելա Համբարձումյանը

Հայերեն

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի