Անոնս

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. «Թուֆենկյանը»՝ Քաշաթաղի շրջանին

2 րոպեի ընթերցում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. «Թուֆենկյանը»՝ Քաշաթաղի շրջանին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազատագրված-վերահայացած եւ կայացող Քաշաթաղի շրջանին կազմավորման սկզբից ձեռք մեկնեցին նաեւ տարբեր բարեգործական հիմնադրամներ, բարերարներ, այդ թվում՝ «Թուֆենկյանը», որը հիմնվել է 1988 թվականին Նյու-Յորքում՝ ամերիկահայ գործարար ու բարերար Ջեյմս Թուֆենկյանի կողմից: Նպատակ ունենալով բարեգործական ծրագրեր իրականացնել հայրենիքում՝ 1999 թ. Երեւանում հիմնադրվեց «Թուֆենկյան» հիմնադրամի գրասենյակ: Արցախին օգնելու նպատակով 2003 թ. բացվեց հիմնադրամի Ստեփանակերտի գրասենյակը, որի միջոցով իրականացվում են ազատագրված տարածքների վերաբնակեցման, սոցիալ-տնտեսական, առողջապահական, կրթամշակութային եւ այլ ծրագրեր:

Ի տարբերություն որոշ բարեգործական հիմնադրամների, «Թուֆենկյան» բարեգործականն ուշ սկսեց գործունեությունը Քաշաթաղի շրջանում, սակայն այդ օրից մնաց վերահայացած հայոց տարածքի բարեկամն ու օժանդակողներից մեկը։ Հիշում եմ՝ առաջին անգամ Թուֆենկյանները շրջանի դպրոցներին օժանդակեցին՝ հատկացնելով ընտիր գեղարվեստական ու մասնագիտական գրքեր։ Ու տարիներ շարունակ հիմնադրամն աջակցել է Քաշաթաղի շրջանի վերաբնակեցմանը եւ կայացմանը՝ իրագործելով տարբեր ծրագրեր՝ դպրոցաշինություն, բնակարանաշինություն, գյուղատնտեսություն եւ այլն: Այդ ընթացքում հիմնադրամը հիմնանորոգել է Միրիկի Սբ. Աստվածածին, Հակի Սբ. Մինաս, Հոչանցի Սբ. Ստեփանոս եկեղեցիները։ Հակ գյուղում ֆինանսավորել է դպրոցի շենքի շինարարությունը, որը կայացավ «Հայրենասեր» ՀԿ-ի աջակցությամբ։ Դպրոցի բացմանը ներկա էին հիմնադրամի հոգաբարձուներ, բարերարներ, «Արտույտների ագարակը» ֆիլմի սցենարիստ, գրքի հեղինակԱնտոնիա Արսլանը։ Ավելի վաղ բարեգործականը Գետափ գյուղում հիմնանորոգեց տարրական դպրոցի շենքը։ 2019-ին հիմնադրամը հիմնանորոգեց Տանձուտի դպրոցիշենքը, Մոշաթաղում կառուցեց հանդիսությունների տուն, բուժկետ, իրականացրեց այլ ծրագրեր»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում