Գավառի տարածաշրջանի վետերանները պարգեւատրվեցին հաղթանակի 75­­-ամյակի առթիվ

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 7ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վետերանների միավորման նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանը եւ ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, փոխգնդապետ Ամրամ Օհանյանը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75­­-ամյակի առթիվ մեդալներ ու դրամական պարգեւներ հանձնեցին Գավառի տարածաշրջանի 6 վետերանների:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Գավառ քաղաքից պարգեւատրվել են 3 վետերաններ՝ Ռաֆիկ Կեւեյանը, Մամիկոն Միրիբյանը եւ Ավետիք Դադիկյանը: Սարուխան համայնքից պարգեւատրվել են երկու վետերան՝ Սոս Հայդարձյանը եւ Մեխակ Ավետիսյանը, Ծովազարդ համայնքից՝ Արամայիս Սարգսյանը: Նրանցից միայն Ռաֆիկ Կեւեյանն ու Սոս Հայդարձյանն են կարողացել անձամբ ստանալ իրենց մեդալներն ու դրամական օգնությունը, ինչի առիթով նրանց եւս մեկ անգամ շնորհավորել է Սիմոն Եսայանը՝ նշելով, որ նրանց կերտած հաղթանակը մինչ այժմ լուսավորում է սերունդների ճանապարհը: Մնացած վետերանները առողջական վիճակի պատճառով չեն կարողացել անձամբ ստանալ իրենց պարգեւները, որոնք հանձնվել են պարգեւատրման արարողությանը մասնակցած նրանց հարազատներին:

Հայաստանի վետերանների միավորման նախագահը նաեւ առողջություն է մաղթել կյանքի ինսուն տարվա շեմը հաղթահարած վետերաններին: «Հուսով եմ, որ դուք անձամբ մեր կողմից կստանաք Մեծ հայրենականի տարած հաղթանակի հոբելյանական 80-ամյակի կապակցությամբ hանձնվելիք պարգեւները»,- նշել է Սիմոն Եսայանը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն Русский

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել