Թեստավորման քանակը շուտով կհասնի օրական 3 000-ի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ամենաշատը 3 շաբաթում կորոնավիրուսի ախտորոշման համար թեստավորումների քանակն օրական կհասցվի 3 000-ի, դրան զուգահեռ աշխատող մասնավոր լաբորատորիաների թեստավորման թվերն էլ գումարած, հնարավոր է, որ արվի օրական 4 000 թեստ:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսումայս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Մենք արդեն «հեշտությամբ» իրականացնում ենք օրական 2 500 թեստ, ինչը մոտ ապագայում, իհարկե, կմեծանա: Եվ մենք կանխատեսում ենք, որ 1-2, առավելագույնը 3 շաբաթվա ընթացքում, հզորությունների մեծացմանը զուգընթաց, միայն մեր լաբորատորիաներում, այսինքն՝ պետական պատվերի շրջանակում իրականացվող թեստավորումների քանակը հասցնել մոտ 3 000-ի: Դրան զուգահեռ աշխատող մասնավոր լաբորատորիաների թեստավորման թվերն էլ գումարած, հնարավոր է, որ ունենանք օրական 4000 թեստ»,-ասաց Թորոսյանը:

Նախարարը հիշեցրեց. թեստավորումը, սակայն, ընդամենը միջոց է՝ հայտնաբերելու քաղաքացիներին՝ երկու նպատակով. թեթև ձևերը և նրանց կոնտակտավորներին մեկուսացնելու և բուժելու համար: «Բուժական առումով կարող եմ վստահեցնել, որ որևէ մեկը դուրս չի մնում: Ցուցում, բուժման կարիք ունեցող բոլոր քաղաքացիները թեստավորվում են: Ավելի շատ ասիմպտոմ դեպքերը հայտնաբերելու բաց ունենք, որը, մեր ծավալների մեծացմանը զուգընթաց, կլրացվի»,-ասաց Թորոսյանը:

Հայաստանում 1 տարի առաջ նույնիսկ 1 ամսում 2 000 ՊՇՌ հետազոտություն չի արվել: Անդրադառնալով դժվարություններին՝ նախարարը նշեց, որ դրանք տարատեսակ են՝ սկսած մարդկային ռեսուրսներից: ՊՇՌ թեստավորումը բարդ գործընթաց է, գիտություն է, ոչ թե պարզապես մեխանիկական գործողությունների հաջորդականություն և պահանջում է բարձր որակավորում ունեցող մասնագետներ, այս պահին պապարզապես ազատ մասնագետներ չկան: Պետությունը շատերին պատրաստում է, այսպես ասած, զրոյից: «Օրինակ՝ կենսաբաններին, միկրոբիոլոգներին, միկրոկենսաբաններին ենք կրթում, տարբեր մասնագետների վերապատրաստում որպես ՊՇՌ անող մասնագետներ: Հենց հիմա ինտենսիվ ընթանում են վերապատրաստումները»,- ասաց նախարարն ու հավելեց, որ ընթանում են նաև գնման գործընթացներ, օրինակ՝ նոր ՊՇՌ սարքերի, լամինար պահարանների:

Ավելանալու են նաև 4 նոր կետեր՝ Իջևանում, Մարտունիում, Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում և «Արաբակիր» ԲԿ-ում, այսինքն՝ բացվելու է 4 նոր լաբորատորիա:

Աննա Գրիգորյան

Հայերեն English Русский

ՀՀ ՊԵԿ նախագահը մասնակցել է ՀՄԿ Խելացի մաքսատուն ծրագրի (Smart Customs Project) գլոբալ միջոցառմանը

Ազգային ժողովի նիստ

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Հնդկաստանում քննարկել է առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները

Ուկրաինայի շուրջ բանակցությունները չեն նշանակում հրադադար. Պեսկով

Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի նախարարական հանդիպմանը

Դեսպան Մկրտչյանը մասնակցել է Վիրջինիայի և Կոլումբիայի դաշնային շրջանի արտահանման խորհրդի կազմակերպած քննարկմանը

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը հոկտեմբերի 30-ին ունի մեկ մասնակից

«Երևանյան բեսթսելեր». «Ես կարդում եմ Ձեր մտքերը» գիրքն՝ առաջատար. փաստավավերագրական, սեպտեմբեր, 2026

Անահիտ Մանասյանը հավաստագրեր է հանձնել ՀՀ ՄԻՊ հաստատության և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի կազմակերպած վերապատրաստման դասընթացի մասնակից ոստիկաններին

Ջերմուկից 15 կմ հյուսիս-արևելք երկրաշարժ է գրանցվել