ԿԳՄՍՆ-ն ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի հետ կազմակերպում է կրթական առցանց աշխատաժողովներ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2020 թվականի օգոստոսի 22-24-ը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի հետ (ՀՎՀ) միասին կազմակերպում է«Հայաստան–սփյուռք համագործակցությունը covid-19-ի պայմաններում. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով համահայկական կրթական առցանց աշխատաժողովներ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

ԱշխատաժողովներիհիմնականնպատակնԷքննարկել ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության մեջ հեռավար կրթության դերն ու նշանակությունը, կիսվել Հայաստանում և սփյուռքում հաջողված կրթական ծրագրերի իրականացման փորձով, մատնանշել սփյուռքի համար հեռավար կրթական ծրագրերի դրական ներուժի զարգացման հեռանկարները:

Աշխատաժողովներին կարող են մասնակցելսփյուռքում ազգային կրթության և դաստիարակության հարցերով հետաքրքրված մարմիններ, անձինք (դասագրքերի և ծրագրերի հեղինակներ, դասախոսներ, ուսուցիչներ), հեռավար կրթության կազմակերպիչներ:

Աշխատաժողովների թեմատիկ ուղղությունները և օրակարգը.

Աշխատաժողովներն ընթանալու են հետևյալ ուղղություններով.

  1. Հեռավար կրթության դերն ու նշանակությունը սփյուռքում ազգային կրթության և դաստիարակության գործում.
  2. Սփյուռքի տարբեր հատվածների հորիզոնական համագործակցության հնարավորությունները և հեռանկարները.
  3. Հայաստանի Հանրապետության՝ սփյուռքում կրթության գործին աջակցության ծրագրերը, դրանց նպատակները և բովանդակությունը:

Աշխատաժողովների թեմատիկ օրակարգը ձևավորվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի, Արցախի ու սփյուռքի մասնակիցների առաջարկների հիման վրա: Առավել մեծ նշանակությունը տրվում է թագավարակի պայմաններում սփյուռքում համակարգված, ինստիտուցիոնալ որոշումների հիման վրա աշխատանքի կազմակերպման դրական փորձի ներկայացմանը:

Ակնկալվում է բացահայտել այնպիսի հեռավար ուսուցման պրակտիկաներ, ծրագրեր, մեթոդներ, որոնք հնարավոր կլինի տարածել նաև այլ համայնքներում և որոնք կարող են ընդհանուր կրթական դաշտի համար նախապայման հանդիսանալ:

Աշխատաժողովներին մասնակցելու ցանկացողները կարող են գրանցվել2020թ.հուլիսի15-իցմինչև 2020թ. օգոստոսի 21-ը: Մասնակցելու հայտը տեղադրված է լինելու նշված ժամկետումwww.avc-agbu.orgկայքում, իսկ դրա հղումը նաև՝www.escs.amկայքում:

Առաջարկների և զեկուցումների (ներկայացումների) համար գրանցումը բաց է լինելու2020թ. հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 1-ը: Հայտաձևը տեղադրված է լինելու նշված ժամկետումwww.avc-agbu.orgկայքում, իսկ դրա հղումը նաև՝www.escs.amկայքում:

Աշխատաժողովներիձևաչափը.

Աշխատաժողովներն անցկացնելու համար նախատեսվում է օգտագործել ՀԲԸՄ ՀՎՀ-ի հարթակը, որտեղ կտեղադրվեն հայտարարություններ, օգտակար հղումներ, օրակարգը, խոսնակների զեկույցների համառոտ նկարագրությունը, կկազմակերպվեն առցանց քննարկումներ: Աշխատաժողովները կանցկացվեն առցանց՝ Zoom հարթակում, իսկ կայացած առցանց աշխատաժողովների տեսագրությունները կտեղադրվեն ՀՎՀ-ի հարթակում:

Հայերեն

Տեղի է ունեցել COP17–ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Մադուրոն Նյու Յորքի դատարանում նոր մեղադրանքները կեղծ է անվանել

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն

Ռումինիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո «Wine Trader» լցանավի անձնակազմի յոթ անդամներն անհետ կորել են

Ամիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրել

Կալասը Ուկրաինայի կողմից ՌԴ նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները օրինական է որակել

Հայկական կողմը մեծ ներուժ է տեսնում աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացման գործում. ՀՀ նախագահ

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Լիտվայի Սեյմի նախագահ Յուզաս Օլեկասի հետ