Հասարակական

Հայաստանում առողջապահական համակարգը շարունակում է աշխատել ծանրաբեռնված ռեժիմով

2 րոպեի ընթերցում

Հայաստանում առողջապահական համակարգը շարունակում է աշխատել ծանրաբեռնված ռեժիմով

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ ծանր: Շաբաթ և կիրակի օրերին շուրջ հազար նոր դեպք է գրանցվել, և առողջապահական համակարգը շարունակում է աշխատել ծանրաբեռնված ռեժիմով: «Արմենպրես»-ի հղորդմամբ, այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ:

«Մենք ոչ միայն Հայաստանից ենք վատ լուրեր ստանում, այլև ամբողջ աշխարհից: Բազմաթիվ երկրներում, կարծես, իրավիճակը վերցված էր հսկողության տակ, սակայն գալիս են լուրեր, որ նոր ալիք է սկսվում: Դա ավելի է խտացնում այն պատկերացումը, որ մենք ունենք ընթացիկ իրավիճակի վերաբերյալ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ իրավիճակի վերաբերյալ ռազմավարությունը շարունակում է մնալ նույնը: Իրավիճակի հաղթահարումը իշխանություները տեսնում են նաև քաղաքացիների անհատական վարքի փոփոխության և համագործակցության արդյունքում: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պարզապես միայն վարչական մեթոդները որևէ արդյունք չեն կարող տալ:

«Շաբաթ օրը շրջայց եմ կատարել Ավան վարչական շրջանում, դիմակներ եմ բաժանել: Կարող եմ ասել, որ հիմնական խնդիրն այն է, որ քաղաքացիները չեն հավատում անհատական վարքի փոփոխության ազդեցությանն իրավիճակի վրա: Ինձ համար անակնկալ էր, որ բազմաթիվ քաղաքացիներ իրենց շրջապատում չէին արձանագրել վարակի դեպք և սա էլ ավելի բարդացնում է մեր խնդիրը: Ճիշտ վարվելակերպը ոչ թե այն է, որ սպասենք առնչվենք այդ դեպքերի հետ, այլ ի գիտություն ընդունենք վարակի վերաբերյալ առկա տեղեկատվությանը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: ՀՀ վարչապետն ընդգծեց, որ պետք է շարունակել քաջալերել մեր քաղաքացիներին, որ պահպանեն անվտանգության կանոնները, կրեն դիմակ ամենուր, պահպանեն սոցիալական հեռավորություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում