Սպորտ

Վերադառնում եմ կյանքի և աշխատանքի. Արոնյան

1 րոպեի ընթերցում

Վերադառնում եմ կյանքի և աշխատանքի. Արոնյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը պատմել է, թե ինչպես անցկացնում օրերը կարանտինի ընթացքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆեյսբուքի իր էջում Արոնյանը, մասնավորապես, գրել է. «Դադարից հետո վերադառնում եմ կյանքի և աշխատանքի: Շատերիդ պես ես էլ հեռավար եմ աշխատում լավ վիճակ չէ, բայց այս կերպ ժամանակ ենք խնայում»:

Արոնյանը պատմել է նաև, որ այս օրերին իր ուժերն է փորձել խոհանոցում, երաժշություն է լսել և Երևանից դուրս ճանապարհորդություններ է կատարել:

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը պահպանել է դիրքը ՖԻԴԵ­ի դասակարգման աղյուսակում: Հուլիս ամսվա դասակարգման աղյուսակում Արոնյանը7-րդն է,ինչպես նախորդ ամիս:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում