Կբերալավվի Վարդաձորի խմելու եւ ոռոգման ջրի մատակարարումը

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Վարդաձոր համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում վեց փողոցներում կկառուցվի ջրահեռացման համակարգ, կհիմնանորոգվեն կամ կվերակառուցվեն խմելու ջրատարի արտաքին եւ ներքին ցանցերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից՝ ջրահեռացման համակարգի կառուցման ընդհանուր նախնական արժեքը կազմում է 12 միլիոն 694 հազար դրամ, որից 7 միլիոն 694 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 5 միլիոն դրամը՝ Վարդաձորի համայնքապետարանը: Խմելու ջրատարի արտաքին ու ներքին ցանցերի վերակառուցման եւ հիմնանորոգման ծրագրի ընդհանուր նախնական արժեքը կազմում է 27 միլիոն 845 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 19 միլիոն 491 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 8 միլիոն 353 հազար դրամը՝ Վարդաձորի համայնքապետարանը: Վարդաձոր համայնքի ղեկավար Ռոբերտ Սիրականյանի տեղեկացմամբ՝ ջրահեռացման համակարգը կկառուցվի 772 մետր ընդհանուր երկարությամբ, երկաթյա կիսախողովակներով: Համայնքի խմելու ջրատարի արտաքին ցանցը կվերակառուցվի գլխամասային աղբյուրների մոտ, 1880 մետր երկարությամբ, ինչի արդյունքում կավելացվի համայնքին մատակարարվող ջրի քանակությունը:Կվերակառուցվի նաեւ օրվա կարգավորիչ ջրամբարից սնվող արտաքին ցանցը 374 գծամետր երկարությամբ, իսկ ներքին ցանցը կհիմնանորոգվի «Շահենի դար» կոչվող թաղամասում, 966 մետր երկարությամբ: «Համայնքի համար շատ կարեւոր խնդիրներ են լուծվում: Վեց փողոցներում կառուցվող ջրահեռացման համակարգը միաժամանակ բարելավում է ոռոգման ջրի մատակարարարումը: Իսկ խմելու ջրատարի արտաքին ու ներքին ցանցերի վերակառուցման ու հիմնանորոգման արդյունքում կբարելավվի նաեւ խմելու ջրի մատակարարումը: Ջրահեռացման համակարգի կառուցման մրցույթը հայտարարված է, իսկ երկրորդ ծրագրի մրցույթը կհայտարարվի առաջիկայում»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը