«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Սփյուռքի հետ տարվող աշխատանքները նոր որակ են ստանում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երբ 2019 թ. մայիսին «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելուց հետո սփյուռքի նախարարությունը միացման ձեւով վերակազմավորվեց վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի, հասարակության որոշ հատվածներից կարծիքներ հնչեցին, թե աշխարհասփյուռ 6 միլիոնից ավելի հայերի հետ համագործակցության հարցերը երկրորդ պլան կարող են մղվել: Սակայն նախորդ տարվա միայն 7 ամսվա աշխատանքների դիտարկումը փաստում է, որ այս կառույցը ոչ միայն շարունակել է բնականոն գործունեությունը, այլեւ մեծ ծավալի ու որակապես նոր նախաձեռնություններով է հանդես եկել:

Կառույցի գործողությունների թիրախում շարունակում է մնալ մայր հայրենքի զարգացման եւ հզորացման գործընթացին սփյուռքի ներուժի ներգրավումը: Նախորդ տարվա դեկտեմբերին Հայաստանում կազմակերպվեց «Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափ ծրագիրը: Ծրագրին մասնակցեցին 17 երկրից ընտրված 47 տեխնոլոգիական ստարտափերի 80 ներկայացուցիչ: Միջոցառումը իրականացվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համագործակցությամբ: Այն հնարավորություն է տալիս սփյուռքի նորաստեղծ ընկերություններին իրենց ստարտափերը բերել Հայաստան, որի կարիքը մշտապես զգացվում է մեր երկրում, հատկապես տեխնոլոգիաների արագ զարգացման այս ժամանակաշրջանում:

Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակը նախորդ տարի մշակել եւ ՀՀ կառավարության 2020-23 թթ. ծրագրում ընդգրկել է հայրենադարձների եւ վերադարձողների աջակցման փաթեթ, որտեղ ներառված են «Օջախ» բնակարանային հիփոթեքային ծրագիրը, բիզնեսի աջակցման փաթեթը, առողջապահության աջակցման ծրագիրը, ինչպես նաեւ «Մեկ պատուհան» սկզբունքով գործող ինտեգրման կենտրոնի նախագծերը: Սփյուռքի հետ կապերի սերտացման եւ փոխգործակցության աշխատանքները նույն թափով իրականացվում են նաեւ այս տարի»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:

Հայերեն العربية

Ֆրանսիան կարտաքսի իրանցի երկու դիվանագետի՝ դեսպանատան աշխատակիցների հետ կապված միջադեպից հետո

Զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացումը մեր առաջնահերթություններից է. Սուրեն Պապիկյան

Երևանում և մի քանի մարզում օգոստոսի 19-24-ին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ցուցակվել են «Սոլիս»-ի պարտատոմսերը. Շուկա ստեղծողն Ամերիաբանկն է

Այս տարի լոլիկի մթերման գինը Հայաստանում սահմանվել է 40-80 դրամ. էկոնոմիկայի նախարար

Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել

Նիդեռլանդները և Ճապոնիան դատապարտել են ԱՄՆ-ի կողմից ՄՔԴ-ի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը

Silicon Mountains 2026-ը ներկայանում է նոր ձևաչափով. «Invest in Innovation» խորագրով գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի խոշոր տեխնոլոգիական ցուցահանդես

Լոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել է

Նարեկ Կարապետյանը և Աննա Գրիգորյանը մերժել են Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը