Համահայկական շախմատի առաջին առցանց մրցաշարին մասնակցել է շուրջ 520 դպրոցական 36 երկրից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համահայկական շախմատի առաջին առցանց մրցաշարին մասնակցել են շուրջ 520 դպրոցական տարիքի պատանիներ 36 երկրից. առաջին անգամ վիրտուալ համայնք է ստեղծվել ամբողջ աշխարհի հայ երիտասարդ շախմատասերների համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանից։

«Հունիսի 26-ին, Երևանի ժամանակով 21:00-22:00-ը (GMT +4) տեղի կունենա հունիսի 8-26-ը կայացած Համահայկական շախմատի առաջին առցանց մրցաշարի փակման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում կհայտարարվեն առցանց մրցաշարի 23 հաղթողները։

Շախմատի այս մրցաշարը համավարակի ընթացքում ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի իրականացրած նախաձեռնություններից ևս մեկն է, որը կազմակերպվել է Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ համատեղ:

Միացե՛ք այս յուրօրինակ միջոցառմանը Zoom հարթակում՝ շնորհավորելու մրցանակակիրներին, հանդիպելու շախմատի 23 հայ անվանի չեմպիոնների հետ ամբողջ աշխարհից, մասնակցելու խաղերի և վիկտորինաների, շահելու մրցանակներ և ավելին…

Փակման արարողությանը կմասնակցեն՝

Դոկտ. Երվանդ Զորյան, ՀԲԸՄ ՀՎՀ հիմնադիր նախագահ, ԳՄ Սմբատ պուտյան՝Հայաստանի շախմատի ակադեմիայի նախագահ, ԳՄ Գաբրիել Սարգսյան, շախմատի եռակի Օլիմպիական չեմպիոն, ԳՄ Տիգրան Լ. Պետրոսյան, շախմատի կրկնակի Օլիմպիական չեմպիոն, ԳՄ Ռաֆայել Վահանյան, շախմատի կրկնակի Օլիմպիական չեմպիոն, ԳՄ Ռոբերտ Հովհաննիսյան, շախմատի աշխարհի թիմային չեմպիոն, ԳՄ Մհեր Հովհաննիսյան, Բելգիա, շախմատի Բելգիայի ութակի չեմպիոն, ԳՄ Կարեն Մովսիսյան, Իսպանիա, շախմատի վետերանների աշխարհի չեմպիոն, ԳՄ Էլինա Դանիելյան, շախմատի Եվրոպայի կանանց թիմային չեմպիոն, ԳՄ Լիլիթ Մկրտչյան, շախմատի Եվրոպայի կանանց թիմային չեմպիոն, ԳՄ Արշակ Պետրոսյան, շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ։

Zoom-ի հղումը՝ https://us02web.zoom.us/j/88485727466»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայերեն English

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն