Հասարակական

Կարճաղբյուրում կիրականացվի 48 միլիոն դրամի սուբվենցիոն ծրագիր

1 րոպեի ընթերցում

Կարճաղբյուրում կիրականացվի 48 միլիոն դրամի սուբվենցիոն ծրագիր

ԳԱՎԱՌ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում կասֆալտապատվեն թիվ 3 եւ 15 փողոցների հատվածներ՝ մոտ 1 կիլոմետր ընդհանուր երկարությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից՝ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 48 միլիոն դրամ, որի 60 տոկոսը կամ 28 միլիոն 800 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 19 միլիոն 200 հազարը՝ Կարճաղբյուրի համայնքապետարանը:

Կարճաղբյուր համայնքի ղեկավար Տարոն Քոչարյանի հավաստմամբ՝ այս ծրագրի իրականացմամբ ամբողջանում է գյուղի կենտրոնական ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը, որն ընթացել է նախորդ տարիների ընթացքում, մի քանի փուլերով: «870 գծամետր ասֆալտապատում կարվի կենտրոնական փողոցում, որով եւ կավարտվի այս ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը: Եվս 180 գծամետր երկարությամբ կասֆալտապատվի գյուղի գերեզմանոց տանող ճանապարհը: Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում»,- ընդգծեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում