Երանոսում կասֆալտապատվի երեք փողոց

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքում այս տարի ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կասֆալտապատվի երեք փողոց՝ 1 000 գծամետր ընդհանուր երկարությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից՝ ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 60 միլիոն դրամ, որի 60 տոկոսը կամ 36 միլիոն դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 24 միլիոն դրամը՝ Երանոսի համայնքապետարանը:

Երանոս համայնքի ղեկավար Սաշա Բավեյանի հավաստմամբ՝ ասֆալտապավելու են 5,7 եւ 11-րդ փողոցները: Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում: «Հիմնանորոգվող ճանապարհներից օգտվում է մոտ 500 տնտեսություն:Դրանք բոլորն էլ խիտ ու բանուկ թաղամասեր սպասարկող ճանապարհներ են, որոնք ճյուղավորվում են կենտրոնական ճանապարհից: Այս ծրագիրը մեզ համար միաժամանակ հնարավորություն է ստեղծում, որպեսզի կարողանանք մոտակա տարիների ընթացքում ճանապարհաշինական նոր ծրագրեր իրականացնել համայնքի չբարեկարգված մյուս փողոցներում»,- նշեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը