Սպորտ

Բռնցքամարտի պատանիների ԱԱ-ն այս տարի չի կայանա

1 րոպեի ընթերցում

Բռնցքամարտի պատանիների ԱԱ-ն այս տարի չի կայանա

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությունը հետաձգվել է մեկ տարով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Լեհաստանի Կելցե քաղաքում նոյեմբերի 2- ին պետք է մեկնարկեր աշխարհի բռնցքամարտի պատանեկան առաջնությունը: ԱԻԲԱ-ն կորոնավիրուսի համավարակի պատճառով միջոցառումը հետաձգել է, և այն կանցկացվի 2021 թ․ ապրիլի 10-24-ը:

Կանոնակարգի համաձայն, առաջնությանը կարող են մասնակցել 2002թ․ հունվարի 1-ից մինչև 2003թ․ դեկտեմբերի 31-ը ծնված պատանիներն ու աղջիկները:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում