Հասարակական

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Աշտարակում դիմակներ է բաժանել քաղաքացիներին

1 րոպեի ընթերցում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Աշտարակում դիմակներ է բաժանել քաղաքացիներին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Արագածոտնի մարզպետԴավիթ Գևորգյանը և Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը շրջել են մարզկենտրոն Աշտարակում։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արագածոտնի մարզպետարանից։

ՀՀ փոխվարչապետը, Արագածոտնի մարզպետն ու Աշտարակի քաղաքապետը բազմաբնակարան շենքերի բակերում, խանութներում, պուրակներում, քաղաքային զբոսայգում, փողոցում անցորդներին դիմակներ են բաժանել և խնդրել անպայման կրել դրանք:

Շնորհակալություն հայտնելով դիմակ կրող քաղաքացիներին, չկրողներին բարեկամաբար խորհուրդ տալով դիմակ օգտագործել՝ առաջարկել են, որ նրանք իրենց հերթին խրախուսեն դիմակ կրելը և հորդորեն շրջապատին ևս կրել դիմակ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում