«Գյումրի» բժշկական կենտրոնն ահազանգում է 17 աշխատակցի կորոնավիրուսով վարակված լինելու մասին

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրենն ահազանգում է՝ 17 աշխատակցի մոտ կորոնավիրուս է, ավելի քան 30 աշխատակից մեկուսացված է: Եվս մի քանի օր նման տեմպերի պահպանման դեպքում, կենտրոնը բժիշկ չի ունենա: Խնդիրն այն է, որ կենտրոնը, չլինելով կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող հատուկ բուժհաստատություն, ընդունում է վարակակիրների. Շատ հիվանդներ, որոնք նմուշառման հետազոտություն չեն անցել, տեղափոխվում են «Գյումրի» բժշկական կենտրոն: Այստեղ, չնայած ախտանշաններին, հիվանդին չընդունել չեն կարող:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը «Գյումրի» բժշկական կենտրոնը մասնագիտացված չէ կորոնավիրուսը բուժելու համար, չի ստանում նաև համապատասխան ֆինանսավորում, բայց կատարում է այդ գործառույթը: «17 հոգի հիվանդ է, մեկուսացված է ավելի քան 30 բուժաշխատող: Այս պահի դրությամբ սահմանափակել ենք բոլոր պլանային վիրահատությունները: Նվազագույնի ենք հասցրել բաժանմունքների աշխատանքը: Կարող եմ դեպքեր ասել, երբ հիվանդը եկել է, նմուշառված չի եղել, բայց տանը ունեցել են կովիդով հիվանդ: Ծայրահեղ ծանր վիճակում ընդունել ենք, մի քանի ժամ անց մահացել է, հետմահու նմուշառումը հաստատել է վիրուսի առկայությունը ու չեն հերձել: Եթե նմուշառում կատարված չէ, մենք չենք կարող չընդունել: Ընդունում ենք, նմուշառում ենք կատարում, մինչ թեստավորման պատասխան ստանալը մնում է մեզ մոտ: Մեր բժիշկների գործառույթը չէր, բայց փաստացի հիմա կորոնավիրուսով հիվանդներին ընդունում ենք, բուժում, մինչև այդ հիվանդը տեղափոխվում է»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Գյումրի» ԲԿ տնօրեն Արմեն Իսահակյանը։

Նա տեղեկացրեց, որ դիմել են առողջապահության նախարարություն, նաև առաջարկել՝ բժշկական կենտրոնը օրինական կարգով ընդգրկել համավարակի դեմ պայքարում: Այս պահին սպասում են պատասխանին:

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը