Մարբեյը, DJ Smoke-ը և այլ արվեստագետներ միացել են կորոնավիրուսը հաղթահարելու նախաձեռնությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երգչուհի Մարբեյը, DJ Smoke-ը և այլ արվեստագետներ միացել են կորոնավիրուսային վարակը հաղթելու նախաձեռնությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ արվեստի՝ այս դեպքում՝ երաժշտության միջոցով նրանք փորձում են պայքարել համավարակի դեմ։

«Win Corona» (Հաղթենք վարակը) շարժման ֆեյսբուքյան էջում տեղադրվել է երկու արտիստների մասնակցությամբ երգի տեսահոլովակ, որը, երգից բացի, ներառում է խորհուրդներ՝ ինչպես պայքարել համավարակի դեմ։

Ընդ որում՝ սա պարզապես հոլովակ չէ․ նորարարական մեթոդի օգնությամբ յուրաքանչյուր մարդ կարող է Մարբեյի հետ դուետ ստեղծել՝ հատուկ մշակված wincorona.org կայքի միջոցով։ Պետք է պարզապես մուտք գործել կայք և պատմել վարակը հաղթելու սեփական մեթոդի մասին՝ հետևելով երգին, և եզրափակել երգը դիմակ կրելու և կյանքեր փրկելու կոչով։

«Այսօր մենք պայքարում ենք մի թշնամու դեմ, որի անունն է COVID-19: Այն արագորեն տարածվում է և օր օրի ավելի վտանգավոր դառնում: Ուստի՝ եկեք վարակենք միմյանց բարձր տրամադրությամբ ու դրական զգացմունքներով։ Մենք առաջարկում ենք, որ մարդիկ ստեղծարար կերպով ներկայացնեն իրենց ասելիքը։ Գուցե նրանցից ոմանք լավ երգում են, ոմանք՝ ասմունքում կամ այլ հետաքրքիր մոտեցում են առաջարկում։ Տեսահոլովակի հիման վրա կայքի միջոցով ներկայացնելով վարակը հաղթելու իրենց տարբերակը՝ մարդիկ մեկ օրում կարող են հայտնի դառնալ՝ Մարբեյի հետ հիթային դուետի շնորհիվ: Այդպիսով՝ կոչ ենք անում միանալ նախաձեռնությանն ու վարակին հաղթել արվեստով...»,-նշում են «Win Corona» շարժման հեղինակները։

Ի դեպ, «Win Corona» շարժմանը շուտով կմիանան նաև ոլորտի այլ ներկայացուցիչներ, կներկայացվեն ոլորտի միջազգային հեղինակություն ունեցող մասնագետների ցուցումներ։ Եվ յուրաքանչյուր անձ կկարողանա իր դուետը ստեղծել արվեստի ներկայացուցիչների հետ։

Հայերեն

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի