«Քայլ դեպի տուն» ծրագիրը հավանաբար կանցկացվի օգոստոսին առցանց հարթակում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը հավանաբար կիրականացվի օգոստոսին օնլայն հարթակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 18-ին «Սահմանափակման մեջ, սակայն անսահմանափակ Սփյուռքի շնորհիվ» թեմայով առցանց քննարկմանն ասաց ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ շեշտելով, որ փորձում են սփյուռքի հետ կապը պահպանել առցանց հարթակում: Շաբաթական երկու անգամ կազմակերպում են առցանց հանդիպումներ տարբեր համայնքների ներկայացուցչների հետ, փորձում են քննարկել կարևոր հարցեր:

«Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը, որի շրջանակում սփյուռքում ապրող հայ երեխաների համար անցկացվում են հայոց լեզվի արագացված ուսուցման դասընթացներ և կազմակերպվում են ճանաչողական այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրերում, հավանաբար կիրականացվի օգոստոսին օնլայն հարթակում: Երեխաների համար առցանց հարթակ կստեղծվի Հայաստանի հետ կապը պահպանելու նպատակով»,-նշեց նա:

Խոսելով «Ի գործ» ծրագրից, որը սփյուռքահայ մասնագետներին հրավիրում է աշխատելու Հայաստանի պետական մարմիններում և նպատակ ունի նպաստել պետության կառավարման գործում սփյուռքի ինտելեկտուալ ներուժի ներգրավմանն ու մասնագիտական հայրենադարձության գործընթացի ակտիվացմանը, Սինանյանն ասաց, որ կորոնավիրուսի տարածման պայմաններում այն զարգացել է: «Մենք չկարողացանք կյանքի կոչել սեպտեմբերին նախատեսված լայնածավալ կոնֆերանսները և մի շարք այլ նախաձեռնություններ, բայց այս ընթացքում ակնհայտ էր, որ կառավարությունը երիտասարդ մասնագետների, թարմ գաղափարների կարիք ունի: Ծրագրին դիմեցին բազմաթիվ երիտասարդներ 20 տարբեր բաժիններում աշխատելու համար: Հնարավոր է՝ այս տարի 100 երիտասարդ գիտնական կարողանանք ներգրավել կառավարության որոշումների կայացման գործընթացում»,-շեշտեց ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը:

Անժելա Համբարձումյան

Հայերեն

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին