Համավարակով պայմանավորված` հնագիտական աշխատանքները վերանայվել են

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համավարակի առկայությունը իր բացասական ազդեցությունն է թողել հնագիտական աշխատանքների վրա:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը նշեց, որ բազմաթիվ խնդիրներ են ի հայտ եկել, իրենց որոշ աշխատանքներ վերանայվել են, վերակազմակերպվել, որոշները հետաձգվել:

«Հիմնական դժվարությունները կապված են դաշտային աշխատանքների հետ: Հիմա քննարկում ենք ինչպես կազմակերպել, որ և՛անվտանգության կանոնները պահվեն, և´ աշխատանքը չտուժի: Մենք սովորաբար տարվա կտրվածքով 20-25, երբմեն 30 հնագիտական հետազոտական աշխատանք ենք կատարում, դրանց մի մասը՝ մոտ 15-ը, արտասահմանյան գիտական կենտրոնների հետ ենք տանում: Ակնհայտ է, որ այս տարի նրանք չեն կարողանա գալ»,- ասաց Պավել Ավետիսյանը: Նրա խոսքով՝օտարերկյա մասնագետների հետկապվածաշխատանքները հետաձգվում են:

Տեղի մասնագետներն ամեն դեպքում առանձնացրել են մի քանի ծրագրեր, որոնք նախատեսում են իրականացնել այս տարվա ընթացքում: Մասնավորապես, նախատեսում են պեղումներ Արտաշատում, Կաղնուտի հատվածում գտնվող հնավայրում, Սուրբ Հովհաննես վանքում:

Հայ-գերմանական համատեղ ծրագրի շրջանակում Արտաշատում դեռ նախորդ տարի հնագետները հայտնաբերել էին կամուրջ-ջրատար:Պավել Ավետիսյանը նշեց, որ 2020 թվականին այդ ուղղությամբ աշխատանքներն ակտիվորեն շարունակելու են՝ հասկանալու, թե ինչ է պահպանվել և ինչ կարելի է վերհանել:

«Այստեղ քանի որ հիմա շոգ է, բաց տարածքում հնարավոր չէ աշխատել: Մենք նախատեսում ենք աշխատանքը շարունակել սեպտեմբերին: Արդեն այնտեղ կամուրջ-ջրատարի ակվեդուկի հիմքերը բացել ենք, հիմա նախանշել ենք այն ուղղությունները, որտեղ կարող են լինել այդ ջրատարները: Այն շատ կարևոր նշանակություն ունի, հռոմեական շրջանի ակվեդուկ է: Այդպիսի մեծ ակվեդուկ այս տարածաշրջանում չկա: Այնպես որ, կաշխատենք՝հասկանալու, թե ինչի հետ գործ ունենք»,-ասաց Պավել Ավետիսյանը:

Ինստիտուտի տնօրենը նշեց, որ այս փուլում արդեն պայմանավորվածություն կա Դվինի տարածքում աշխատանքներ սկսելու: Հայտնի է, որ կա պետական ծրագիր Դվինի հետ կապված: Ծրագրեր են մշակվել տեղի հուշարձանները ամրակայելու համար: Ինստիտուտի մասնագետները ևս ընդգրկված են այդ գործընթացում:

Հայերեն Русский

Մարադոնայի մահվան առթիվ պաշտպանական և մեղադրող կողմերը դատարանում սկսել են եզրափակիչ ճառերը

Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս է

Firebird AI-ը հերքել է իր գործունեությանն առնչվող կեղծ պնդումները

Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Իրանին չի հարվածի միջանկյալ ընտրություններից առաջ

Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն

Ֆրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետ

Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում

ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ

ՌԴ-ից Հայաստան ժանտախտի ներբերումը կանխարգելելու նպատակով ստեղծված հանձնաժողովը անցկացրել է առաջին նիստը. իրավիճակը վերահսկողության ներքո է