Վերաքննիչ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ Քոչարյանի խափանման միջոցի հարցով որոշում կայացնելու

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, ավարտեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` լսելով պաշտպանների, մեղադրողների և տուժող կողմի ներկայացուցիչների դիրքորոշումներն ու փաստարկները՝ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որը կհրապարակվի հունիսի 18-ին, ժամը 17:30-ին։

Քոչարյանը կալանքի տակ է 2019 թվականի հունիսի 25-ից։ Նա մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ։ ՀՀ երկրորդ նախագահը 2020 թվականի ապրիլի 28-ին տեղափոխվել էր Իզմիրլյան բժշկական կենտրոն՝ հետազոտություն անցնելու համար և մայիսի 12-ին վիրահատվել։ 2020-ի մայիսի 29-ին Վարչական դատարանը բավարարել էր Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հայցադիմումը, ըստ որի մինչև կորոնավիրուսի նոր տեսակի համավարակի ավարտը Քոչարյանը կշարունակի մնալ «Իզմիրլյան» ԲԿ-ում։

Հայերեն Русский

Վարչապետը պարզաբանել է, թե ինչու Հայաստանը չի միացել Դուբլինի հռչակագրին

Պուտինը և Թրամփը կհանդիպեն Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի լիագումար նիստից հետո

Վարչապետը նոր Սահմանադրության օրակարգն առաջ մղելու երկու ճանապարհ է ներկայացրել

Երևանում տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը հարակից տներ

ԱԳՄԱ նախարարը գերիների հարցի լուծումը կապել է խաղաղության համաձայնագրի ստորագրման և համագործակցության հետ

Գազայում սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատար

Սպանության և սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող 55-ամյա տղամարդը Մոսկվայից տեղափոխվել է Հայաստան

Փաշինյանը հայտնել է Հայաստանում Ղարաբաղի նախկին պաշտոնյաներին պատկանող շենքերի մասին

Փաշինյանը խաղաղությունն անշրջելի դարձնելու համար անհրաժեշտ է համարում Ալիևի հետ համաձայնագրի ստորագրումը

ԱԽՏՀ գագաթնաժողովի մասնակիցները հորդորել են արհեստական բանականության կարգավորման համակարգ ստեղծել