Սպորտ

Մեկնարկում է Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրվան նվիրված առցանց մրցաշարը 

1 րոպեի ընթերցում

Մեկնարկում է Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրվան նվիրված առցանց մրցաշարը 

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կազմակերպած առցանց մրցաշարը, որը նվիրված է Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրվան (17 հունիսի 1929 թ.)։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունիսի 17-ին ժամը 13։00-ին lichess.org կայքում կազմակերպած մրցաշարին մասնակցելու են մինչև 18 տարեկան շախմատիստները՝անկախ վարկանիշից և մարզական կարգից։ Մրցաշարը կանցվացվի 3 րոպե + 1 վայրկյան ժամակարգով՝ 9 խաղափուլով։ Մրցաշարի հաղթողը կպարգևատրվի «Տիգրան Պետրոսյան» ոսկյա, իսկ 2-րդ և 3-րդ մրցանակակիրները՝ «Տիգրան Պետրոսյան» արծաթյա հուշամեդալներով։

Ոչ դրամականմրցանակներ կստանան 4-րդ և 5-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները։

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում