Կարծիքներ

Շահումյանցիների խնդիրը պետք է դառնա ԼՂ հարցում միջազգային օրակարգի բաղկացուցիչ հարց. ԱԺ պատգամավոր

2 րոպեի ընթերցում

Շահումյանցիների խնդիրը պետք է դառնա ԼՂ հարցում միջազգային օրակարգի բաղկացուցիչ հարց. ԱԺ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի կարծիքով՝ շահումյանցիների բարձրաձայնած խնդիրները պետք է դառնան Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի միջազգային օրակարգի բաղկացուցիչ մաս: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հայրապետյանն ասաց խորհրդարանի նիստում, նշելով, որ այս օրերին լրանում է Ադրբեջանի կողմից Շահումյանի հայաթափման 28-րդ տարելիցը:

«Մեր միջազգային գործընկերների հետ տարվող քաղաքականության համատեքստում շատ կարևոր է ցույց տալ Ադրբեջանի իրագործած քաղաքականության շարունակականությունը, որի վառ օրինակներից մեկը Շահումյանում տեղի ունեցած դեպքերն են: Հետագա մեր գործունեության ընթացքում շահումյանցիների բարձրաձայնած խնդիրները պետք է դառնան Լեռնային Ղարաբաղի հարցում միջազգային օրակարգի կարևոր և բաղկացուցիչ հարց»,- ասաց Հայրապետյանը:

Շահումյանի շրջանը 1992-ին բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Տեղի հայ բնակչությունը (շուրջ 20.000) տարհանվել է։ Այնուհետև Շահումյանը վերաբնակեցվել է ադրբեջանցիներով, իսկ Շահումյան քաղաքը անվանափոխվել է Աշաղի Ագջաքենդ։ Շահումյանի մի շարք գյուղեր հայաթափվել էին դեռևս 1991թ. ապրիլ-օգոստոս ամիսներին խորհրդային զորքերի և ադրբեջանական միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների (ՕՄՕՆ) կողմից իրականացված «Օղակ» ռազմաոստիկանական գործողության արդյունքում։

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում