Հասարակական

Գեղարքունիքի մարզում ավարտվել է գարնանացանը

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում ավարտվել է գարնանացանը

ԳԱՎԱՌ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի համայնքներում 2020 թվականի հունիսի 15-ի դրությամբ արդեն ավարտված է գարնանացանը, եւ ամփոփվում են վերջնական արդյունքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունից, նախնական տվյալներով Գեղարքունիքի մարզում կատարվել է 24 հազար 41 հեկտար գարնանացան, որից 10 հազար 771 հեկտարը կազմել է գարու, 7 հազար 700 հեկտարը՝ կարտոֆիլի, 4 հազար 400 հեկտարը՝ կերային մշակաբույսերի ցանքերը: 367 հեկտար կազմել են գարնանացան ցորենի, 87 հեկտար՝ հնդկացորենի, 129 հեկտար՝ այլ հացաբույսերի, 374 հեկտար՝ հատիկընդեղենի, 41 հեկտար՝ տեխնիկական, 172 հեկտար՝ բանջարբոստանային այլ մշակաբույսերը: Շուրջ 10 հազար հեկտար էլ կազմում են աշնանացան ցորենի ցանքերը:

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում