Սպորտ

Կարլսենը հաղթել է Clutch Chess International առցանց մրցաշարում 

1 րոպեի ընթերցում

Կարլսենը հաղթել է Clutch Chess International առցանց մրցաշարում 

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը հաղթանակ է տարելClutch Chess International առցանց մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` եզրափակիչում Կարլսենն 9,5:8,5 հաշվով առավելության հասավ իր մրցակցի՝ ԱՄՆ-ն ներկայացնող Ֆաբիանու Կարուանային: Եզրափակիչն անցկացվեց երկու օրում:

Մրցաշարին մասնակցում էր նաև հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը, ով կիսաեզրափակիչում մրցեց Կարլսենի հետ:Երկրորդ6պարտիաներում հայ գրոսմայստերը կրեց երկու պարտություն,իսկ4պարտիա ավարտեց ոչ-ոքի:Ընդհանուր գումարով Արոնյանը 6:12հաշվով զիջեց մրցակցին:

Մրցաշարին,որը բաղկացած էր12տուրից,մասնակցում էին նաև Մաքսիմ Վաշիե-Լագրավը,Լեյներ Դոմինգեսը,Ֆաբիանու Կարուանան,Ուեսլի Սոն:Մրցանակային ֆոնդը կազմում էր265հազար ԱՄՆ դոլար:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում