Հայկական ավանդական կուսակցությունները դատապարտել են Լիբանանում հակահայ հայտարարությունները

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի հայ քաղաքական երեք կուսակցությունների՝ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության, Հայ Յեղափոխական Դաշնակցության և Ռամկավար Ազատական Կուսակցության ներկայացուցիչները ժողով են գումարել, որի ընթացքում անդրադարձել են Լիբանանում տիրող քաղաքական և սոցիալական իրավիճակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ազդակ» պարբերականը:

Նրանք անդրադարձել են նաև սոցիալական ցանցերում տարածվող նյութերին, որոնց մեջ ինչ-որ մեկը հայ համայնքի դեմ գրգռիչ արտահայտություններ է անում, որոնք չեն նպաստում կայունության և քաղաքացիական անվտանգության պահպանմանը, մանավանդ ներկա ժամանակաշրջանում, երբ երկիրը գտնվում է զգայուն և ճակատագրական փուլում:

«Այս անպատասխանատու անձը փորձում է խաղալ համայնքի և համայնքային լարի վրա ահաբեկչական այնպիսի բառամթերքով, որ սադրանք է հրահրում երկրի զավակների միջև, միաժամանակ այն ճանաչում է Հայոց Ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրության կողմից՝ նկատելով, որ հայ ժողովրդի նկատմամբ իրագործված Ցեղասպանությունն «արդարացի է» և արտայայտելով իր ատելությունը հայության նկատմամբ: Այս արտահայտությամբ այն դատապարտում է և ընդդիմանում Լիբանանի խորհրդարանի կողմից 2000 թվականին Հայոց Ցեղասպանության ճանաչմանը, որի 20-ամյակն է այս տարի, նշում է նաև, որ այն խնդրի առարկա է դարձնում լիբանանի ժողովրդի արժանապատվությունը»,- նշված է կուսակցությունների հայտարարությունում:

Այս առիթով հայ քաղաքական երեք կուսակցությունները կարևոր են համարում այս անձի նկատմամբ դատական հետապնդումը և լիբանանյան պետությունից պահանջում են համապատասխան միջոցառումներ որդեգրել նրա նկատմամբ ու հնարավորինս արագ պատժել նրան:

«Հայ քաղաքական երեք կուսակցությունները հայ համայնքի բոլոր զավակներին կոչ են անում՝ այս փուլը ամենայն լրջախոհությամբ շրջանցելու եւ չընկնելու համայնքային և սադրանքների թակարդների մեջ, ինչպես նաև հավատարիմ մնալու Դատի նահատակների և ճշմարտության ու մեր սիրելի հայրենիք Լիբանանին: Հայ քաղաքական երեք կուսակցությունները հավատում են, որ Լիբանանը համակեցության երկիր է, և հայ համայնքը եղել է և միշտ պիտի մնա հարգալից լիբանանյան բոլոր համայնքների և նրանց յուրահատկությունների նկատմամբ, ինչպես որ արժանացել է բոլոր համայնքների հարգանքին: Կոչ կուղղենք բոլորին կողք-կողքի կանգնելու և ազգային միասնականություն դրսևորելու` հաղթահարելու համար երկրին դիմագրաված բազմաթիվ դժվարությունները»,- ասված է համատեղ հայտարարության մեջ:

ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունին, լիբանանահայ լրագրող Նշան Տեր Հարությունյանի հայտարարության և դրանից հետո ստեղծված հակահայ մթնոլորտի լույսի տակ, հեռախոսազրույց է ունեցել ներքին գործերի նախարար Մուհամմատ Ֆահմիի հետ և նրան հայտնել, որ այս հարցով սոցիալական ցանցերի մեջ տարածված տեսանյութը կրում է համայնքային սադրանքի հրահրման բնույթ: Նա կոչ է ուղղել պետական մարմիններին՝ անմիջապես կանգնեցնել նման մթնոլորտի ձևավորումը:

Ներքին գործերի նախարարը խոստացել է անհրաժեշտ միջոցառումների դիմել և ձերբակալել հակահայ հայտարարություններ կատարած անձին: Բագրատունին նմանօրինակ պահանջով դիմել է նաև Լիբանանի Գլխավոր դատախազին, ինչպես նաեւ ներքին ապահովության ուժերի և բանակի գաղտնի ծառայությանը:

Բագրատունին նաև կապ է հաստատել լրագրող Նշան Տեր Հարությունյանի հետ և նրան տեղյակ պահել այս հարցով ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի հանձն առած քայլերի գծով` դատապարտելով Տեր Հարությունյանի վրա կատարված հարձակումը:

Լիբանանահայ լրագրող և մեկնաբան Նշան Տեր Հարությունյանը դարձել է սպառնալիքների թիրախ։ «Ալ Ժատիտ» հեռուստաալիքով «Թոք շոու»-ի ընթացքում քաղաքական գործիչ Ուիամ Ուահապի հետ տարբեր թեմաներ քննարկելու ընթացքում Տեր Հարությունյանը խոսել է նաև Թուրքիայի կողմից ժխտողականության մասին, որից հետո թիրախ է դարձել իրենց Թուրքիային մոտ համարող արմատական շրջանակների համար։ «Թվիթեր»-ում անպարկեշտ արտահայտություններով չբավարարվելով, այդ անձինք և Թուրքիայի հետ որոշ կապեր ունեցող անհատները խմբեր կազմելով հասել են «Ալ Ժատիտ» հեռուստաընկերության փողոց և հայության հասցեին վանկարկումներ հնչեցնելով պարզել են Թուրքիայի դրոշները։

Հայերեն

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ