Ճամբարակ համայնքում այս տարի բերքի տակ է 950 հեկտար ցանքատարածություն

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքում արդեն ավարտվել է գարնանացանը, ինչի արդյունքում այս տարի բերքի տակ է 950 հեկտար ցանքատարածություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը, 153 հեկտար կազմել են աշնանացան ցորենի, 134 հեկտար՝ գարնանացան գարու, 42 հեկտար՝ գարնանացան ցորենի, 55 հեկտար՝ հնդկաձավարի, 3 հեկտար՝ եգիպտացորենի, 30 հեկտար՝ ոլոռի, 25 հեկտար՝ սիսեռի, 5 հեկտար՝ լոբու, 240 հեկտար՝ կարտոֆիլի, 227 հեկտար՝ բազմամյա խոտաբույսերի, 36 հեկտար՝ բանջարբոստանային մշակաբույսերի՝ լոլիկի, տաքդեղի, սեղանի ճակնդեղի, սոխի, սխտորի, գազարի, կանաչ լոբու եւ ոլոռի, վարունգի ցանքերը:

«Ճամբարակ քաղաքում մայիսին ցրտահարվեց 7 հեկտար հնդկաձավարի ցանք, ուստի այդ տնտեսությունում ստիպված եղան կրկնակի ցանք անել: Հետաքրքիր է, որ այս տարի անչափ բազմազան է մշակաբույսերի տեսականին, որոնցից շատերն, ի դեպ, առաջին անգամ են ցանվում: Հաջող արդյունքներ ստանալու դեպքում եկող տարի ավելի կընդարձակվեն մեր համայնքի ցանքատարածությունները»,- նշեց Ռոբերտ Օհանյանը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը