Անոնս

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Աննախադեպ քայլեր անտառպահպանության ոլորտում 

1 րոպեի ընթերցում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Աննախադեպ քայլեր անտառպահպանության ոլորտում 

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բնապահպանությունը հռչակելով առաջնային ուղղություն՝ կառավարությունը զգալի միջոցներ է հատկացնում Հայաստանի անտառների պահպանության եւ վերականգնման խնդիրների լուծման գործընթացներին: Այդ նպատակով գործադիրն իրականացնում է մի շարք միջոցառումներ, որոնք նախկինում երբեւէ չէին արվել: Սրան զուգահեռ, ուժեղացվում են նաեւ ապօրինի անտառհատումների դեմ իրականացվող միջոցառումները, ինչի արդյունքում 2019 թվականին արձանագրվել են նման ապօրինի գործողությունների ամենաքիչ դեպքերը:

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերով մշտական հանձնաժողովում 2019 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ երեկ ներկայացվեցին շրջակա միջավայրի պահպանության մասով, մասնավորապես՝ անտառների պահպանության ուղղությամբ կատարված աշխատանքները:

Ոլորտի լիազոր մարմնի՝ շրջակա միջավայրի նախարարության աշխատանքները ներկայացնելիս նախարարի պաշտոնակատար Վահե Ջիլավյանը պատգամավորներին հայտնեց, որ անտառների կառավարման նպատակով 2019 թվականի բյուջեով նախատեսված է եղել 9 միջոցառում: Գերատեսչությունն այդ նպատակով փաստացի ծախսել է 1 մլրդ 719.6 մլն դրամ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում