Հասարակական

Երևանում վթարային 100-ից ավելի շենք կա, 4-ը՝ չորրորդ կարգի վթարայնության

1 րոպեի ընթերցում

Երևանում վթարային 100-ից ավելի շենք կա, 4-ը՝ չորրորդ կարգի վթարայնության

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքում 100-ից ավելի վթարային շենք կա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հարցին, ասաց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը:

«Երևանում վթարային շենքերը 100-ից ավելի են, դրանցից 4-ը չորրորդ կարգի վթարայնության են, իսկ այդ 4 շենքերից 3-ը գտնվում են Արզումանյանի փողոցի վրա»,- ասաց Սարգսյանը:

Փոխքաղաքապետը նշեց, որ ներկայումս աշխատանքներ են տարվում վթարային շենքերի ուղղությամբ: Արցախի փողոցի վթարային շենքերի 170 ընտանիք տեղահանվել է, որոնցից 70-ը ժամանակավոր կացարանում սպասում է նորակառույց շենքում վերաբնակեցմանը:

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում