Պետական միջոցներով հիմնանորոգվում է Մարտունի քաղաքի Կամոյի փողոցը

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքով անցնող Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 1,5-­ կիլոմետրանոց հատվածը հիմնանորոգվում է պետական միջոցների հաշվին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը, ճանապարհի հիմնանորոգման պայմանագրային արժեքը կազմել է 635 միլիոն դրամ:

Կասֆալտապատվի շուրջ 25 հազար 500 քառակուսի մետր մակերես ընդգրկող ճանապարհ: Ասֆալտապատում կկատարվի մուտքերում եւ ուղիներում: Հիմնանորոգվող հատվածն ընդգրկում է Մարտունի քաղաքի Կամոյի փողոցը՝ սկսվելով Մարտունի գետի կամրջի մոտից եւ ավարտվելով Աբովյան փողոցի խաչմերուկում: Ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներն իրականացնում է «Շանթ-Սերյան» ընկերությունը:

Ընկերության տնօրեն Արմեն Ղուկասյանի տեղեկացմամբ՝ hիմնանորոգման աշխատանքների շրջանակներում իրականացվելուեն հողային, մայթերի կառուցման, ջրահեռացման համակարգի վերականգնման (մետաղական խողովակների տեղադրում և մաքրում), հեղեղատար կոյուղու կառուցման, Մարտունի գետի կամրջի վերանորոգման, ճանապարհային ծածկի հիմնանորոգման, արհեստական կառուցվածքների եւ երթեւեկության անվտանգության տարրերի վերականգնման աշխատանքներ: «Աշխատանքներն արդեն ընթանում են մի քանի օր: Այժմ հեռացվում է հին ասֆալտի շերտի հանույթը, որն օգտագործվում է Մարտունի քաղաքի մի շարք փողոցների բարեկարգման նպատակով: Ծրագրի շրջանակում հիմնանորոգվելու է նաեւ Կամոյի փողոցի հետ հատվող Երեւանյան փողոցի հատվածը՝ մինչեւ Մարտունու բժշկական կենտրոն տանող խաչմերուկ: Սկսվել է նաեւ Մարտունի գետի կամրջի հիմնանորոգումը: Աշխատանքները կձգտենք ավարտին հասցնել առաջիկա երեք ամսում»,-ասաց Արմեն Ղուկասյանը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը