Հասարակական

Գանձակ համայնքում սկսվում է երկու փողոցների ասֆալտապատման ծրագրի երկրորդ փուլը

2 րոպեի ընթերցում

Գանձակ համայնքում սկսվում է երկու փողոցների ասֆալտապատման ծրագրի երկրորդ փուլը

ԳԱՎԱՌ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Գանձակ համայնքի Սիլվա Կապուտիկյան եւ Խաչատուր Աբովյան փողոցների հիմնանորոգման աշխատանքների առաջին փուլն ավարտվել էր նախորդ տարվա ընթացքում, ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գանձակի համայնքապետարանից, ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը տրվելու է առաջիկա օրերի ընթացքում: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 75 միլիոն 348 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 45 միլիոն 208 հազար դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 30 միլիոն 139 հազար դրամը՝ Գանձակի համայնքապետարանը եւ «Գանձակ» հիմնադրամը:

Գանձակի համայնքապետ Արմեն Պողոսյանի տեղեկացմամբ՝ ծրագրի պայմանագրային արժեքը առաջին փուլում կազմել է 34 միլիոն 320 հազար դրամ, երկրորդ փուլում՝ 36 միլիոն 629 հազար դրամ: Ծրագրի իրականացման համար «Գանձակ» հիմնադրամի կողմից կատարված ներդրումը կազմել է 8 միլիոն 690 հազար դրամ: «Նախորդ տարի սույն ծրագրի առաջին փուլի շրջանակում հիմնանորոգվել է Սիլվա Կապուտիկյան փողոցն ամբողջությամբ՝ 670 գծամետր երկարությամբ: Եվս 350 գծամետր հիմնանորոգվել է Խաչատուր Աբովյան փողոցում: Այս տարի ծրագրի երկրոդ փուլով Խաչատուր Աբովյան փողոցում կասֆալտապատվի մնացած 500 գծամետրը: Ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 36 միլիոն 629 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 21 միլիոն 980 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 14 միլիոն 651 հազար դրամը՝ Գանձակի համայնքապետարանը: Ծրագիրը կմեկնարկի առաջիկա օրերին եւ կավարտվի այս տարվա ընթացքում»,-նշեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում