Գեղարքունիքի մարզպետին ներկայացվեց մարզի սահմանային բնակավայրերի զարգացման ծրագրերի ցանկը

4 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հեռավար զրույց ունեցավ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի ղեկավար Արման Վալեսյանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, զրույցի ընթացքում ծրագրի ղեկավարը մարզպետի հավանությանն է ներկայացրել «Կայուն համայնքներ» ծրագրի շրջանակում 2020 թվականի Գեղարքունիքի մարզի` սահմանային բնակավայրերի սոցիալ-տնտեսական զարգացման համար նախանշված ծրագրերի ցանկը, որոնք պետք է կյանքի կոչվեն համայնք- մարզպետարան- միջազգային կազմակերպություն համագործակցության արդյունքում: «Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի Գեղարքունիքի մարզի` սահմանին մոտ բնակավայրերում որեւէ ծրագիր իրականացնելուց առաջ անպայման ունենանք նաեւ մարզպետի կարծիքը: Կարևորում ենք նաև այն հանգամանքը, որ մարզպետարանը մեզ կօգնի խնդիրները բացահայտելու եւ դրանց առավել արդյունավետ կերպով լուծում տալու հարցում»,- նշել է ծրագրի ղեկավարը:

Ըստ Արման Վալեսյանի՝ առաջին ծրագիրն առնչվում է սահմանին մոտ գտնվող բնակավայրերում համայնքապետարանների կողմից հատկացված հողատարածքներում իրականացված գարնանացանի աշխատանքներին: Ծրագրի ղեկավարի փոխանցմամբ՝ մարզի սահմանային համայնքների համար ցանվել է մոտ 45 տոննա գարու եւ կարտոֆիլի էլիտար եւ սուպեր էլիտար սերմացու, որից ստացված բերքը կպահեստավորվի Ճամբարակ համայնքում՝ պարենային բազա ստեղծելու նպատակով: Գյուղատնտեսության զարգացման նպատակով աշնանը, ծրագրի շրջանակում, մարզում կիրականացվեն նաեւ աշնանացանի աշխատանքներ:

Նախատեսված հաջորդ ծրագիրը՝«Սթարթ մի ափ», ձեռներեցության խթանմանն ուղղված համաֆինանսավորման ծրագիրն է, որն առնչվում է սննդի արտադրության ոլորտի հետ: «Եթե այս ուղղությամբ խելացի և հետաքրքիր գաղափարներ կան, մենք պատրաստ ենք մինչեւ 20 հազար դոլար արժողությամբ ծրագրի 70 տոկոսը համաֆինանսավորել: Պատրաստ ենք նաեւ աջակցել պետության կողմից ֆինանսավորվող 280 քառակուսի մետր տարածքում կառուցվող «Խելացի անասնագոմեր» շահառուների մասնաբաժնի 70 տոկոսը»,- հավաստել է Արման Վալեսյանը:

ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրով նախատեսված հաջորդ առաջարկներն առնչվում են մարզի դպրոցական ճաշարանների վերանորոգման աշխատանքներին աջակցելուն եւ էլեկտրոնային կոմերցիոն հարթակի ստեղծմանը: Վերջինիս նպատակն է «Կայուն համայնք» ծրագրի շրջանակում էլեկտրոնային հարթակի միջոցով կազմակերպել սահմանային բնակավայրերում արտադրված մթերքի իրացումը: Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին համատեղ քննարկել եւ պլանավորել նաեւ այն անելիքները, որոնք առնչվում են այդ համայնքներում ենթակառուցվածքների զարգացմանը:

Մարզպետը հույս հայտնեց, որ բոլոր առաջարկները կքննարկվեն եւ վերլուծության կենթարկվեն մարզպետարանում, համապատասխան ներկայացուցիչների մասնակցությամբ, եւ սեղմ ժամկետներում ու համատեղ կմեկնարկեն դրանց իրականացման աշխատանքները:

ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից եւ իրականացվում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը