Հասարակական

Հորդանանի արքայադուստր Դինան և հայ բժիշկը համատեղ հոդված են տպագրել աշխարհահռչակ ամսագրում

1 րոպեի ընթերցում

Հորդանանի արքայադուստր Դինան և հայ բժիշկը համատեղ հոդված են տպագրել աշխարհահռչակ ամսագրում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հորդանանի արքայադուստր նորին թագավորական մեծություն Դինա Միրեդը, ով ներկայումս հանդիսանում է աշխարհի խոշորագույն քաղցկեղի միության՝ Քաղցկեղի վերահսկման միջազգային միության նախագահը, համատեղհոդված է տպագրել մանկական ուռուցքաբան-արյունաբան Գևորգ Թամամյանի, ով հանդիսանում է Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավարը և ԵՊԲՀ մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի վարիչը, ևՔաղցկեղի վերահսկման միջազգային միության դեպարտամենտի ղեկավար Սոնալի Ջոնսոնի հետ:

Հոդվածը տպագրվել է Nature Reviews Cancer հանրահայտ գիտական ամսագրում, որի ազդեցության գործակիցը 51 է, և առաջին անգամ է, որ Հայաստանից հեղինակը տպագրվում է այս աշխարհահռչակ գիտական ամսագրում:

Աշխատությունը վերաբերվում է ուռուցքաբանության հիմնախնդիրներին պատերազմական և հետպատերազմական երկրներում, նկարագրում անհավասարությունները, որոնց առնչվում են քաղցկեղով հիվանդները։ Աշխատության մեջ փորձ է արվում լուծումներ առաջարկել իրավիճակը մեղմելու ուղղությամբ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում