Սպորտ

Գաբրիել Սարգսյանը Եվրոպայի առցանց մրցաշարում դարձել է բրոնզե մեդալակիր 

1 րոպեի ընթերցում

Գաբրիել Սարգսյանը Եվրոպայի առցանց մրցաշարում դարձել է բրոնզե մեդալակիր 

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Գաբրիել Սարգսյանը հաջող արդյունք է գրանցել շախմատի Եվրոպայի առցանց մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրոպայի առցանց մրցաշարի E խմբում, որտեղ հանդես են գալիս 2300-ից բարձր վարկանիշ ունեցող շախմատիստներ, Գաբրիել Սարգսյանը զբաղեցրել է երրորդ տեղը և դարձել է բրոնզե մեդալակիր: Երրորդ տեղի համար մրցախաղում Գաբրիել Սարգսյանի մրցակիցը մեր հավաքականի նախկին անդամ Սերգեյ Մովսեսյանն էր: Առաջին տեղում Ալեքսեյ Սարանան է Ռուսաստանից, իսկ երկրորդը` Դավիթ Նավարան Չեխիայից:

Եվրոպայի առցանց մրցաշարի E խմբի մրցաշարին ընդհանուր առմամբ մասնակցում էին 4400 շախմատիստներ:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում