Թբիլիսիում մայիսի 31-ին նշվել է Սայաթ-Նովային նվիրված ավանդական «Վարդատոնը»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիում մայիսի 31-ին նշվել է Սայաթ-Նովային նվիրված ավանդական «Վարդատոնը»։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմից։

«Վիրահայոց թեմի նախաձեռնությամբ թբիլիսահայերը վերստին հնարավորություն ունեցան ավանդաբար մայիս ամսվա վերջին կիրակի օրը կարմիր վարդեր խոնարհելու հայ մեծանուն աշուղ և ժողովուրդների բարեկամության երգիչ Սայաթ-Նովայի շիրիմին:

2020 թվականի մայիսի 31-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ, Հոգեգալստյան տոնական Սուրբ Պատարագ մատուցեց հոգևոր ծառայող արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանը: Սրբազան արարողությունն իրենց ներկայությամբ պատվել էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, »Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, համայնքային կառույցների ղեկավարներ, թբիլիսահայ մտավորականության ներկայացուցիչներ, բազում հավատացյալներ:

Հավարտ Սրբազան արարողության, ներկաները փոխադրվեցին եկեղեցու բակում հանգչող Սայաթ-Նովայի գերեզմանի մոտ, որտեղ, Առաջնորդական տեղապահի նախագահությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ, որից հետո Սայաթ-Նովայի արվեստի անմահության, անզուգական Երգչի անկորնչելի հիշատակի մասին խոսք ասաց Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը:

Այնուհետև ներկաները վարդ ու ծաղիկներով, սեր ու ժպիտով զարդարեցին անմահ Սայաթ-Նովայի շիրիմը: Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահը և Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը համայնքային գործիչների ուղեկցոությամբ ծաղիկներ խոոնարհեցին նաև Մեյդան թաղամասում կանգնեցված Սայաթ-Նովայի խորհրդանշական հուշարձանին:

Մինչև ուշ Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում տարածվում էր Սայաթ-Նովայի անմահ երգն ու երաժշտությունը, դառնալով «Վարդատոնի» ձևափոփված, սակայն անխափան տոնակատարություն և Սայաթ-Նովա երգչի նկատմամբ սիրո և նրա երգարվեստի անմահության դրսևորում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայերեն

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ