Հասարակական

Շիրակի մարզում ավելանում է հակակարկտային կայանների թիվը 

2 րոպեի ընթերցում

Շիրակի մարզում ավելանում է հակակարկտային կայանների թիվը 

ԳՅՈՒՄՐԻ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սուբվենցիոն ծրագրով, կառավարություն-համայնք համագործակցության արդյունքում Շիրակի մարզի Հայկավան համայնքում տեղադրվել են հակակարկտային կայաններ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Արաքս Կիրակոսյանը: «Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից ծրագիրն հավանության է արժանացել, և տեղադրվել են «Զենիթ-տուրբո» տեսակի 3 հակակարկտային կայաներ։ Ծրագրի արժեքը 6,3 մլն դրամ է, որի 50 տոկոսը պետությունն է հատկացրել, 50-ը՝ համայնքը»,- հավելեց Արաքս Կիրակոյանը։

Նրա խոսքով՝ մարզում 2020 թվականին հակակարկտային կայաններ ձեռք բերելու նպատակով Սարապատ, Ամասիա, Հայկավան և Մարմաշեն համայնքների կողմից ներկայացվել են սուբվենցիայի ծրագրային հայտեր: Բոլոր հայտերը հավանության են արժանացել միջգերատեսչական հանձնաժողովի կողմից: Իսկ Անի համայնքի կողմից 2019 թվականի ներկայացված «Հակակարկտային կայանների ձեռքբերում» սուբվենցիայի ծրագրի շրջանակներում 2020 թվականին նախատեսված է տեղադրել 20 հակակարկտային կայան: Ծրագրերի ընդհանուր արժեքը՝ 92.4 մլն դրամ է, որից պետության համաֆինանսավորման չափը կազմում է 46.2 մլն դրամ:

Արմենուհի Մխոյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում