1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայ ժողովրդի պատմության մեջ 1918 թ. մայիսյան հերոսամարտերն ունեն ճակատագրական նշանակություն: Եթե այդ օրերին հայ ժողովուրդը չմիավորվեր եւ չջախջախեր թշնամուն, այսօր չէինք ունենա ազատ եւ անկախ հայրենիք:
Սակայն Սարդարապատի ճակատամարտին նվիրված գրքերում, ինչպես նաեւ դասագրքերում ճակատամարտին ռուսների մասնակցության մասին ոչ մի հիշատակություն չկա:
1917 թ. հոկտեմբերյան հեղափոխությունից հետո քայքայվեց ռուսական Կովկասյան ռազմաճակատը, ռուս զինվորների եւ սպաների մի զգալի մասը թողեց Կովկասը, Արեւմտյան Հայաստանի տարածքները եւ մեկնեց Կենտրոնական Ռուսաստան: Սակայն ճշմարտության դեմ չմեղանչելու համար ասենք, որ ռուս զինվորների մի մասը, այնուամենայնիվ, մնաց Հայաստանում եւ մասնակցեց ինչպես 1918 թ. մայիսյան հերոսամարտերին, այնպես էլ հայկական բանակի ձեւավորմանը...»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։