Սպորտ

Հրանտ Մելքումյանը PNWCC Masters առցանց մրցաշարում երկրորդն է 

1 րոպեի ընթերցում

Հրանտ Մելքումյանը PNWCC Masters առցանց մրցաշարում երկրորդն է 

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Հրանտ Մելքումյանը մասնակցում էր Pacific Northwest Chess Center առցանց մրցաշարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առցանց մրցաշարում Մելքումյանը 9 հնարավորից հավաքելով 7 միավոր` մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց երկրորդ տեղը: Նա տոնեց 5 հաղթանակ, 4 պարտիա ավարտեց ոչ-ոքի:

Մելքումյանին հաջորդում է ԱՄՆ-ն ներկայացնող Սամվել Սևյանը:

Առցանց մրցաշարի հաղթող դարձավ Ռուսաստանից Վալդիմիր Ֆեդոսեևը:

Pacific Northwest Chess Center առցանց մրցաշարին մասնակցում էին 108 շախմատիստներ:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում