Հասարակական

Ցավում ենք, որ նախարարի խոսքերը թյուրըմբռնման և քաղաքական շահարկման տեղիք են տվել. Ալինա Նիկողոսյան

1 րոպեի ընթերցում

Ցավում ենք, որ նախարարի խոսքերը թյուրըմբռնման և քաղաքական շահարկման տեղիք են տվել. Ալինա Նիկողոսյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն անդրադարձել է նախարար Արսեն Թորոսյանի՝ Վրաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մասին հայտարարությանը։

«Մենք բարձր ենք գնահատում սահմաններ չճանաչող այս մարտահրավերին դիմագրավելու գործում վրաց գործընկերներիս հետ ունեցած սերտ համագործակցությունը: Մեր հարաբերություններում գերիշխում է համագործակցության ոգին, և որևէ կարիք չկա վերջինիս արհեստական մրցակցության տարրեր հաղորդել։ Հենց այդ տրամաբանության վրա ենք կառուցել և շարունակելու զարգացնել մեր ոլորտային փոխգործակցությունը: Ցավում ենք, որ նախարարի խոսքերը թյուրըմբռման և քաղաքական շահարկման տեղիք են տվել: Բոլոր երկրները ունեն իրենց ազգային մակարդակով ներդրված համակարգեր և համավարակին դիմագրավելու ազգային մարտավարություններ, որոնց գերնպատակն է, հաշվի առնելով յուրաքանչյուր իրավիճակի առանձնահատկությունները, առավելագույնս արդյունավետորեն հասցեագրել առկա բոլոր խնդիրները: Մաղթում ենք մեր վրաց գործընկերներին շարունակական հաջողություն համավարակի դեմ պայքարում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշել է Ալինա Նիկողոսյանը։

Վերջինիս մեկնաբանությունը տարածվել է նաեւ վրացական ԶԼՄ -ներում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում