Վարչապետի ելութը հաստատում է՝ ժողովրդավարությունը և անվտանգությունը փոխկապակցված են

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը վստահ է, որ ժողովրդավարությունն ու անվտանգությունը փոխկապակցված են, և հետևաբար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախում հայտնած այն միտքը, որ թավշյա հեղափոխությունն անխուսափելիորեն պիտի բերի Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչմանը, մի կողմից ապացուցում է այդ ուղղությամբ աշխատելու հաստատակամության մասին, մյուս կողմից միջազգային հանրությանը հղված ուղերձ է: Հայրապետյանը նման տեսակետ հայտնեց «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Արցախում մայիսի 21-ին Նիկոլ Փաշինյանի ելույթում հնչեցված հետևյալ մտքին՝ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն անխուսափելիորեն պիտի՛ բերի Արցախի փաստացի ինքնորոշման միջազգային` դե յուրե ճանաչմանը:

«Այն, որ ժողովրդավարությունը և անվտանգությունը մեզ համար փոխկապակցված են, դրա մասին խոսվել է բազմիցս: Խոսքը մարդկանց ազատ կամարտահայտման մասին է»,-ասաց պատգամավորը:

Նրա կարծիքով՝ երբ երկու հայկական պետություններն աներկբա ընտրում են զարգացման ժողովրդավարական ճանապարհը, սակայն դրա կողքին կա բռնապետ և ռազմատենչ հարևան, հակառակորդ՝ հանձին Ադրբեջանի, բնակաբար նաև միջազգային հանրության շրջանում պետք է փոխվեն ընկալումները: «Քանի որ այստեղ խոսքը մի կողմից մարդու, մարդու ապրելու իրավունքի մասին է, մյուս կողմից՝ այդ մարդկանց բնաջնջմանն ուղղված քաղաքականության: Եվ այդ անհավասար ցանկությունները չեն կարող դրվել կշեռքի միևնույն նժարի վրա: Եվ դա շարունական գործընթաց է այդ ուղղությամբ՝ մեր միջազգային գործընկերներին այդ ուղերձը տեղ հասցնելու համար: Դրանք բնականաբար ինչ-որ փուլում պետք է բերեն ցանկալի արդյունքների»,-ասաց Հայրապետյանը և նշեց՝ պետք է իրագործվի նաև հայկական կողմի այն համոզմունքն ու քաղաքականությունը, որ Արցախը աներկբա պետք է վերադառնա բանակցային սեղան և մաս կազմի բանակցային գործընթացին, խաղաղությանն ուղղված լուծումների փնտրտուքին:

Նրա կարծիքով՝ վարչապետի միտքը միջազգային հանրությանն ուղղված ուղերձ էր և հավաստում՝ այդ ուղղությամբ աշխատելու հաստատակամության, որ Արցախն անպայմանորեն վերադառնա բանակցային սեղան, քանի որ ի սկզբանե ձևաչափը եղել է եռակողմ:

Պատգամավորը նկատեց՝ վարչապետի ելույթում կար բավականին խորքային փիլիսոփայական անդրադարձ հենց Արցախում 1988-ի շարժմանը և այդ շարժման միջոցով մարդկանց ուղեղում տեղի ունեցած փոփոխություններին: «Ի վերջո 1988-ի շարժմամբ հայ ժողովուրդը, կարծում եմ, որ հաղթահարեց ցեղասպանված լինելու վախը, քանի որ ցույց տվեց նախ ինքն իրեն, ապա համայն աշխարհին, որ թույլ չի տալու իրեն երկրորդ անգամ պատմության մեջ հայրենազրկեն և ցեղասպանեն: Եվ հանուն իր կյանքի և ապրելու իրավունքի ոտքի կանգնեց: Եվ այդ բավականին անհավասար պայքարում մենք կարողացանք հաղթանակ տանել, քանի որ մենք պայքարում էինք ապրելու իրավունքի համար»,-ասաց պատգամավորը:

Նա նշեց՝ այդ մտածելակերպով պետք է առաջնորդվել նաև հետագայում, մտածել, որ անհնարին կամ անհասանելի թվացող հորիզոններ մեզ համար չեն կարող լինել՝ որպես միասնական հայրենիք: «Եվ այդ ճանապարհին մեզանից յուրաքանչյուրը իր լումայով, իր պրոֆեսիոնալիզմով, նվիրվածությամբ պետք է նպաստի, որպեսզի մենք հասանելի դարձնենք մեզ համար անհասանելի թվացող հորիզոնները: Եվ Արցախն այդ առումով բավականին խորհրդանշական դեր ունի»,-նկատեց նա:

Անդրադառնալով վարչապետի մտքին, թե Արցախի ժողովուրդը 2018 թվականի հեղափոխության լիարժեք մասնակից էր՝ նա նկատեց, որ հաճախ տեղեկատվական դաշտում, տարբեր հարթակներում փորձ է արվում ներկայացնել, թե իբր Արցախում չեն ընկալում այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում: «Բայց ես ինքս, բազմիցս լինելով Արցախում, կարող եմ վստահ ասել, որ հանրության շրջանում կա ընկալում, ցանկություն, որ դրական փոփոխություններն իրենց արտացոլումը կգտնեն Արցախի իրականության մեջ: Եվ ես վստահ եմ, որ այդպես էլ լինելու է»,-ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե վարչապետի միտքը, որ Արցախի խորհրդարանական և նախագահական ընտրություններում վստահ հաղթանակ են տարել նաև այն ուժերը, որոնք աներկբա և անվերապահորեն ողջունել են ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունը և Արցախի նախագահ է ընտրվել հենց այդպիսի քաղաքական գործիչ՝ ի դեմս Արայիկ Հարությունյանի, արդյոք նշանակում է, որ Հայաստանի և Արցախի իշխանությունները միևնույն քաղաքական հայացքներն են կիսում, նույն թևից են, Հայրապետյանն ասաց. «Կարծում եմ, որ ընդհանրական առումով հնարավոր չէ և չպետք է լինի այնպիսի իրավիճակ, որ դրանք հակասեն իրար, քանի որ դա կործանարար կլինի յուրքանչյուրիս համար: Եվ ես ուրախ եմ, որ Արցախի նորընտիր իշխանություններն իրենց համոզմունքներով և որդեգրած արժեքներով նույն էջի վրա պետք է լինեն: Մենք ընտրում ենք ժողովրդավարական արժեքները, որը զուգակցվում է անվտանգության վերաբերյալ մեր պատկերացումների հետ»,-ասաց պատգամավորը:

Աննա Գրիգորյան

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում