Սպորտ

Արոնյանը հաջող մեկնարկեց Lindores Abbey Rapid Challenge-ի անդրանիկ տուրում

1 րոպեի ընթերցում

Արոնյանը հաջող մեկնարկեց Lindores Abbey Rapid Challenge-ի անդրանիկ տուրում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հաջողությամբ մեկնարկեց Lindores Abbey Rapid Challenge առցանց մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի առաջին տուրում Արոնյանի մրցակիցը Իրանից Ալիռեզա Ֆիրուջան էր: Արոնյանը մրցակցին ստիպեց անձնատուր լինել պարտիայի 51-րդ քայլին: Քիչ ավելի ուշ կկայանա մրցաշարի երկրորդ տուրը:

Lindores Abbey Rapid Challenge շախմատային առցանց մրցաշարը կազմակերպել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Մասնակիցները մեկնարկում,որը բաղկացած է11պարտիայից,կմրցեն արագ շախմատում:Ութ լավագույնները դուրս կգան փլեյ-օֆֆ:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում