Հանրային բաց վայրերում դիմակ չունենալու դեպքում քաղաքացիները կտուգանվեն 10 հազար դրամով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով մասնավորապես առաջարկվում է ավելի մեղմ պատժաչափ սահմանել ազատ տեղաշարժման պայմանները, պահանջները խախտելու համար:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը կառավարության կողմից հրավիրված ԱԺ արտահերթ նիստում ստացավ 87 կողմ ձայն:

Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.3-րդ հոդվածը լրացնել նոր մասով՝ հետևյալ բովանդակությամբ՝ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժման պայմանները, պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:Այժմ գործում է միայն մեկ պայման-պահանջ: Այդպիսի պահանջ է հանրային բաց տարածքներում դիմակի առկայությունը, որը չի նշանակում, որ անձը պարտավոր է կրել դիմակը, պարզապես բավարար է, որ անձն իր մոտ ունենա այն:

Այսպիսով, հանրային բաց վայրերում դիմակի առկայության պահանջը խախտելը կառաջացնի 10 հազար դրամ տուգանքի սահմանում՝ նախկին 100 հազարից 250 հազարի դրամի փոխարեն: Իսկ մեկուսացման և ինքնամեկուսացման կանոնների խախտման համար սահմանված տուգանքի չափը շարունակում է մնալ նույնը:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծի վերաբերյալ ստացվել են առաջարկներ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից, «Իմ քայլը»-ից Նիկոլայ Բաղդասարյանից, Սուրեն Գրիգորյանից, Վլադիմիր Վարդանյանից: Դրանց հիման վրա նախագիծը խմբագրվել է: Այսպիսով այդ առաջարկների հիման վրա սահմանվել է, որ հետադարձ ուժ կիառվի, և առաջարկվող դրույթը կիրառվի նաև նախկինում կիրառված տուգանքների վրա: Մինչև այժմ եղել են անձինք, որոնք ազատ տեղաշարժի պայմանները, պահանջները խախտել էին և տուգանվել օրինակ 100 հազար դրամով: Հիմա ոստիկանությունը եռամսյա ժամկետում կվերանայի այդ դատական ակտերը և կսահմանի 10 հազար դրամ վարչական պատասխանատվություն:

ԲՀԿ-ից Գևորգ Պետրոսյանը նկատեց՝ հաջողվել է կոմպրոմիսային տարբերակով գալ ընդհանուր հայտարարի, ինչի համար շնորհակալություն հայտնեց:

Հայաստանում գործում է արտակարգ դրության ռեժիմ, սակայն հանված են մի շարք սահմանափակումներ: Այնուամենայնիվ սահմանվել է հանրային բաց վայրերում դիմակների առկայության, իսկ հանրային փակ տարածքներում դիմակներ կրելու պարտադիր պահանջ:

Աննա Գրիգորյան

Հայերեն Русский

Հայկական թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումն ԱՄԷ մեկնարկել է շաբաթական մինչև 40 տոննա ծավալով

ՆԳՆ-ն պարզաբանել է Նարեկ Նալբանդյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութը

ՀՀ ԱԳՄԱ նախարարը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստանի եվրոպական ինտեգրման օրակարգը

Հայաստանն ու Լատվիան կընդլայնեն համագործակցությունն արհեստական բանականության և կիբեռանվտանգության ոլորտներում

Բացահայտվել են Հոբարձիում տեղի ունեցած փոխհրաձգության հանգամանքները․ կանխվել է նաև վրեժխնդրության փորձ

Օսեյանն ու իր ամբողջ մարզչական շտաբը հեռացել են «Փյունիկ»-ից

Ֆրանսիան հայտնել է Պետդումայի ընտրություններից հետո բանակցելու Ռուսաստանի պատրաստակամության մասին

Հայաստանը և ֆրանսիական CEA-Leti-ն քննարկել են համագործակցությունը միկրոէլեկտրոնիկայի և կիսահաղորդիչների ոլորտներում

Թերլիցքավորման պատճառով կասեցվել է «Արմ Պետրոլ»-ի լցակայանի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը

Գարեգին Բ-ի և ևս վեց եպիսկոպոսների գործը կքննվի Արմավիրի մարզի դատարանում