Վարդենիկ գյուղում վերակառուցվում է ոռոգման համակարգը

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Խոսրով Խլղաթյան): Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում արդեն մեկ ամիս է, ինչ մեկնարկել եւ ընթանում են ոռոգման առուների վերակառուցման աշխատանքներ՝ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցներով եւ Վարդենիկի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վարդենիկ համայնքի ղեկավար Հովիկ Հովեյանը, վերակառուցվում են համայնքում գործող հողային ոռոգման 4 մայր առուները, որտեղ տեղադրվում են LR-60 տրամաչափի երկաթբետոնյա կիսախողավակներ եւ համապատասխան ջրթողիչներ՝ 3 կիլոմետր ընդհանուր երկարությամբ:

«Ծրագրի արժեքը կազմում է շուրջ 100 միլիոն դրամ, որի 10 տոկոսը կամ շուրջ 10 միլիոն դրամը կազմում է Վարդենիկի համայնքապետարանի համաֆինանսավորումը: Հողային առուները վերակառուցվում են միայն բնակավայրի ներսում: Արդեն նախնական համաձայնություն ենք ձեռք բերել ծրագրի ղեկավարների հետ, որպեսզի ավելացնենք շինարարության ծավալները՝ վերակառուցվող առուների ընդհանուր երկարությունը հասցնելով 4 կիլոմետրի: Մայիսի 19-ի դրությամբ կատարվել է շինարարական աշխատանքների շուրջ 40 տոկոսը: Վստահ եմ, որ մինչեւ այս տարվա ոռոգման շրջանի մեկնարկը համակարգը հիմնականում պատրաստ կլինի շահագործման, ինչի արդյունքում կկրճատվեն ջրի կորուստները, ջուրը օգտագործողներին կհասնի ավելի արագ, իսկ համայնքում մոտ 100 հեկտարով կավելանա գյուղատնտեսական նշանակության ոռոգվող հողերի մակերեսը»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:

Հայերեն Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը