Արոնյանի առաջին մրցակիցը հայտնի է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի առաջին մրցակիցը Lindores Abbey Rapid Challenge մրցաշարում հայտնի է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի մեկնարկում Արոնյանը կմրցի Իրանը ներկայացնող շախմատիստ Ալիռեզա Ֆիրուջայի հետ:
Ահա մյուս զույգերը. Կարլսեն-Գրիշչուկ, Լիժեն-Դուբով, Նակամուրա-Կարյակին, Յանգյի-Սո, Վեյ-Դուդա:
Lindores Abbey Rapid Challenge շախմատային առցանց մրցաշարը կազմակերպել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Մասնակիցները մեկնարկում,որը բաղկացած է11պարտիայից,կմրցեն արագ շախմատում:Ութ լավագույնները դուրս կգան փլեյ-օֆֆ:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը
Կարդացեք հոդվածը` Русский