Կարլսենը հաղթել է Steinitz Memorial առցանց մրցաշարում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը հաղթանակ է տարել ՖԻԴԵ-ի Steinitz Memorial առցանց մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարլսենը 18 հնարավորից հավաքել է 12 միավոր և առաջին տեղում է: Նրան հաջորդում է ռուս Դանիիլ Դուբովը, որըվաստակել է 10 միավոր և եռյակի վերջում դարձյալ ռուսաստանցի Պյոտր Սվիդլերն է՝ 9,5 միավորով:
Մրցաշարին մասնակցում էր 10 շախմատիստ, իսկ մրցանակային ֆոնդը կազմում էր 30 հազար եվրո:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը
Կարդացեք հոդվածը` Русский