ԱՄՆ ՄԶԳ-ն 11,5 միլիոն դոլարով ավելացրել է Հայաստանին տրվող օժանդակությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Միջազային զարգացման գործակալության և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի միջև մայիսի 13-ին ստորագրվել է Առավել մասնակցային, արդյունավետ և հաշվետու կառավարման զարգացմանն ուղղված համագործակցության համաձայնագրի փոփոխությունը, որով համաձայնագրի ներքո տրամադրվող օժանդակությունն ավելացվել է 11,5 միլիոն ԱՄՆ դոլարով։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից:

Այս փոփոխությամբ 2013 թվականին ստորագրված համաձայնագրով հատկացվող օժանդակության ընդհանուր գումարը դարձել է 51,4 միլիոն ԱՄՆ դոլար։ Համաձայնագիրը միտված է աջակցելու ժողովրդավարական կառավարման լայնամասշտաբ բարեփոխումներին, որոնք իրականացվում են թափանցիկությանն ու հաշվետվողականությանն ուղղված նախաձեռնությունների խթանման, տեղական ինքնակառավարման և ապակենտրոնացման, ինչպես նաև մասնակցային ու ներառական ընտրական և քաղաքական գործընթացների ու իրավունքի գերակայության միջոցով։

ԱՄՆ ՄԶԳ օժանդակությունը նաև ուղղվում է քաղաքացիական հասարակության և մեդիա ծրագրերին, որոնք մեծացնում են քաղաքացիական ակտիվության ու իրազեկվածության մակարդակը և խթանում տեղեկատվության բազմազան և օբյեկտիվ աղբյուրների հասանելիությունը՝ առանձնակի շեշտադրելով մեդիագրագիտությունը։

Իսկ ԱՄՆ ՄԶԳ-ի և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության միջև ստորագրված Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության մասին համաձայնագրի փոփոխությամբ, համաձայնագրի ներքո տրամադրվող օժանդակությունն ավելացվել է 7,5 միլիոն ԱՄՆ դոլարով։

Այս փոփոխությամբ 2010 թվականին ստորագրված համաձայնագրով հատկացվող օժանդակության ընդհանուր գումարը դարձավ 91,8 միլիոն ԱՄՆ դոլար։

Հայերեն العربية English

Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ

Ընտրություններ-2026. 314 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 54.87 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 22.08 տոկոսը

ԱԺ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները

Ընտրություններ-2026. նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 57.14 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 21.43 տոկոսը

Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ

ՔՊ-ում շատ գոհացուցիչ են համարում խորհրդարանական ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները

Էլեկտրոնային քվեարկության արդյունքները հայտնի են. ՔՊ-ն ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը

Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 58,97 տոկոսը

Ընտրական գործընթացի մեկնարկից ի վեր ստացվել է ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ 425 հաղորդում

Ժամը 20.00-ի դրությամբ քվեարկության մասնակցության տվյալները