Հասարակական

Երևանի մետրոպոլիտենը վերաբացվելու է մայիսի 18-ին

1 րոպեի ընթերցում

Երևանի մետրոպոլիտենը վերաբացվելու է մայիսի 18-ին

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն վերաբացվելու է մայիսի 18-ին և աշխատելու է իր գրաֆիկի համապատասխան՝ ժամը 07։00-ից մինչ 23։00-ն։

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Երևանի մետրոպոլիտենի «Ֆեյսբուք»-ի էջից։

Հաղորդագրութան մեշ նշվում է, որ պարետի նոր որոշմամբ մայիսի 18-ից ուժի մեջ են մտնելու մի շարք փոփոխություններ արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում։

Երևանի մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը հայտնում է նաև, որ երթևեկությունը թույլատրվելու է բացառապես անհատական պաշտպանության միջոցներով՝ դիմակով և ձեռնոցներով։

«Սպասասրահներում նշանակվելու են ուղեւորների նստեցման և իջեցման համար պատասխանատուներ, որոնք կազմակերպելու են ուղեւորների արագ, անվտանգ ու անխափան ուղևորափոխադրումը:

Մետրոպոլիտենի նախասրահներում եւ բոլոր վագոններում առկա են լինելու բավարար թվով ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում